Գլխավոր Հոդվածներ

Ռոնալդուից հետո՝ Մեսսի. ո՞վ է թարգմանել և խմբագրել

Ռոնալդուից հետո՝ Մեսսի. ո՞վ է թարգմանել և խմբագրել սպորտային նոր բեսթսելլեր

Իսպանացի լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի» գրքի հայերեն տարբերակի վրա թարգմանական խումբը աշխատել է կես տարի՝ որակյալ թարգմանություն ստանալու համար: Գիրքը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Մինչև այս նա թարգմանել էր «Ռոնալդու»-ն:


«Թարգմանելիս փորձել ենք գիրքը դարձնել առավելագույն չափով ընկալելի, որպեսզի կենտրոնանա միայն գրքի բովանդակության վրա: Ուշադրություն ենք դարձրել յուրաքանաչյուր արտահայտության վրա»,- ասում է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը:



[gallery ids="55758,55762,55765"]
Գիրքը Մեսսիի կենսագրությունն է՝ զուգորդված Ռոնալդուի գործոնով: Ի՞նչ մարզակոշիկ են կրում Ռոնալդուն և Մեսսին, ո՞ր ակումբներն են հաճախում: Թարգմանչի բնորոշմամբ, հաճախ այդ համեմատությունները կարող են հասնել աբսուրդի:

«Ընթերցողը կպարզի, որ նույնիսկ երկու ֆուտբոլիստների կարիերան է դարձել ուսումնական նյութ: Նրանց մասին առարկա են դասավանդում համալսարանում: Ուսանողները տիրապետում են նրանց մասին ցանկացած ինֆորմացիայի», - ասում է Լիանա Զաքարյանը:





Կարդացեք նաև․



Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը: Աշխատել են յուրաքանչյուր բառի վրա: Փորձել են ճիշտ ընտրված հայերեն ձևակերպումներով արտահայտել հեղինակի մտքերը: Նա կարծում է, որ սպորտային երկու բեսթսելլերները՝ «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» և «Ռոնալդու. Կատարելության տենչով»-ը, ֆուտբոլային մեկնաբաններին կարող են օգնել տերմինաբանության հարցում:

«Այս երկու գրքերում դուք չեք հանդիպի այն ստանդարտ սխալներին, որոնք սովորաբար հնչում են ֆուտբոլային խաղերի ուղիղ հեռարձակումների ժամանակ: Այս գրքերը նաև կօգնեն, որ սպորտային մեկնաբանները կատարելագործեն իրենց գիտելիքները ֆուտբոլային այս երկու մեգաաստղերի խաղաոճի բնագավառում», - ասում է Գնել Նալբանդյանը:



 
[gallery ids="55756,55766,55764"]
Հաջողակ անհատներին նվիրված սպորտային գրականությունը բաժանվում է երեք ճյուղերի՝ գեղարվեստական, կենսագրական և հուշագրություն: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»  բեսթսելլերը և՛ գեղարվեստական է, և՛ կենսագրական է և՛ հուշագրություն է: Խմբագիրը կարծում է, որ այս գիրքը կօգնի հայ ժամանակակից սպորտային գրականության մեջ օգտակար շերտեր ձևավորել:

«Կարելի է այս գրքի ձևը, թեմփլեյթը, կառուցվածքը լցնել հայ ժամանակակից սպորտի բովանդակությամբ», - ասում է Գնել Նալբանդյանը:



[gallery ids="55757,55759,55760"]
Սպորտային բեսթսելլերն օգտակար կարող է լինել նաև մարզական լրագրողների համար: Հատկապես թերթերի և կայքերի լրագրողներ կարող են իրենց խոսքը կառուցել՝ օգտագործելով գրքում մեջբերված սպորտային ժուռնալիստիկային հատուկ արտահայտչամիջոցները:

«Սպորտային իրադարձությունը կամ իրավիճակը պետք է նկարագրել ոչ միայն զգացմունքով: Էմոցիային պետք է ավելացնել ինտելեկտ և ինֆորմացիա: Արտասահմանյան ժուռնալիստիկայում այս երկու բաղադրիչը կա», - ասում է Գնել Նալբանդյանը:



Գրքում երևում է, որ մեջբերված լինելու առումով գրավոր մեդիան ավելի շահեկան դիրքում  է, քան սպորտային մեկնաբանությունները եթերում: Գնել Նալբանդյանը հեռուստալրագրողներին խորհուրդ է տալիս որևէ մարզական իրադարձություն բանավոր մեկնաբանելուց հետո այն վերածել գրավոր խոսքի: Զգացմունքային, բայց միևնույն ժամանակ ինտելեկուտալ և ինֆորմացիոն տեքստը կարող է ոլորտի ապագա մասնագետների համար օգտակար նյութ դառնալ, ինչպես եղել է այս գրքի պարագայում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել