Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ է սովորեցնում Մեսսիի գիրքը. այն իրո՞ք այդքան

Ի՞նչ է սովորեցնում Մեսսիի գիրքը. այն իրո՞ք այդքան մոտիվացնող է

Սեփական ամբիցիաները, մարտահրավերներն ու սկզբունքները Մեսսին պահում է մինչև հիմա։ Նա 31 տարեկան է։



Ապացուցի՛ր, որ լավագույնն ես


Հաջողակ մարդու և հաջողակ մարզիկի կարիերան միայն կողքից է հեշտ երևում։ Երբ կրում  ես մեծ պատասխանատվություն ու պատվով դուրս գալիս դրա տակից, ստանում ես վստահություն, վայելում սեր։ Երկար տարիներ լինելով «Բարսելոնայի» ակադեմիայում, հետո՝ տարբեր տարիքային թիմերում ու հիմնական կազմում, Մեսսին խաղացել է Ռոնալդինյոյի, Անրիի, Ժուլիի, Չավիի, Ինյեստայի պես ֆուտբոլիստների շվաքում։ Արգենտինացին աստիճանաբար հասել է սանդուղքի այն աստիճանին, որ նշված ֆուտբոլիստներն իրենք են պատիվ համարել խաղալ ծագող աստղի կողքին։ Մեսսին ու իր մասին պատմող գիրքը երբեք չհանձնվելու, միտքը կարևոր գործի ուղղությամբ կենտրոնացնելու ու այդ գործից հաճույք ստանալու մասին է։
Մեսսին ու իր մասին պատմող գիրքը երբեք չհանձնվելու, միտքը կարևոր գործի ուղղությամբ կենտրոնացնելու ու այդ գործից հաճույք ստանալու մասին է։

Սովորեցրո՛ւ քո օրինակով


Շատերին կարող է թվալ, թե այս գիրքը կպատմի այն ամենի մասին, ինչ հայտնի է ֆուտբոլային աշխարհին։ Սակայն, հատկապես ֆուտբոլիստներին, գիրքը կսովորեցնի, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լավագույն լուծումը, ինչպես ներսում դաստիարակել հաղթողի հոգեբանությունն ու ինչպես դուրս գալ դժվարին իրավիճակներից։ Այդ պատճառով է, որ այս գիրքը միայն բարի նախանձ չի առաջացնում, այլ նաև սովորեցնում է։
Այս գիրքը միայն բարի նախանձ չի առաջացնում, այլ նաև սովորեցնում է։

Վերադարձրո՛ւ այն, ինչ արել են քեզ համար
Փող վաստակելուն զուգահեռ՝ հազարավոր խաղացողներ կարիերա անելու ճանապարհին կորցրել են ուղղությունն ու մոլորվել ֆուտբոլային գլոբուսում։ Բայց ոչ Մեսսին։ Լուն ինքն է փոքր տարիքում ունեցել փողի կարիք։ Կայացած տարիքում նա բազմիցս նշել է, որ ամբողջ կյանքը պարտական է «Բարսելոնային», որ ակումբը ձեռք է մեկնել իրեն ու հոգացել հիվանդության բուժման համար անհրաժեշտ բոլոր գումարները։ Իր գոլերով, հաղթանակներով ու նվաճած տիտղոսներով Մեսսին հազարապատիկ վերադարձրել է ակումբին այդ գումարը։ Եվ շարունակում է վերադարձնել։


Կարդացեք նաև․



Ստեղծի՛ր հնարավորություններ մյուսների համար


Մեսսին ու իր հիմնադրամն ամեն տարի միլիոնավոր դոլարներ նվիրաբերում են անապահով, հիվանդությամբ տառապող ընտանիքներին, օգնում հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնք ցանկանում են խաղալ։ Արգենտինայի ու Իսպանիայի չզարգացած համայնքներում նրա հիմնադրամն արթնացնում է ֆուտբոլային կյանքը, երեխաներին ապահովում գնդակներով ու հագուստներով։ Մեսսին ֆուտբոլի բարի դեսպան է, որին փողը չի կուրացրել։
Մեսսին ֆուտբոլի բարի դեսպան է, որին փողը չի կուրացրել։

Եղի՛ր հավատարիմ


Արգենտինացին հայտնի է իր մեծ հավատարմությամբ։ Նա հավատարիմ մնաց իր առաջին սիրուն, երբ շրջապատված էր ավելի գեղեցիկ ու թոփ մոդելներով, հազարավոր աղջիկներով։ Հավատարիմ մնաց իր հայրենիքին, երբ փոքր տարիքում նրան համոզում էին ստանալ Իսպանիայի քաղաքացիություն ու խաղալ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Հավատարիմ մնաց իր ակումբին, երբ ամեն տարի մի քանի տասնյակ ակումբներ նրա նկատմամբ տրանսֆերային որս էին սկսում՝ առաջարկելով գայթակղի գումարներ։ Այս բնավորությամբ Մեսսիին համեմատում են բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հետ, որը երբեք չփոխեց ակումբն ու 1996–2016 թվականներին խաղաց  «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ «Եվ ընդամենը 5 օր անց Լեոն ևս մեկ անգամ ասաց՝ «Համաձայն եմ», այս անգամ «Բարսելոնային»՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելով մինչև 2021-ի հունիսի 30-ը»,- այսպես է ավարտվում Մեսսիի գիրքը։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել