12 միտք՝  Մոնիկա Բելուչիից

12 միտք՝ Մոնիկա Բելուչիից

Մենք առանձնացրել ենք մեր ժամանակների ամենագեղեցիկ, ամենագրավիչ ու խորհրդավոր կանանցից մեկի 12 մտքերը, որոնք վերաբերում են կանացիությանը, գեղեցկությանն ու սիրուն։

Մոնիկա Բելուչչի. իտալացի դերասանուհի, մոդել։ Նրան համարում են դարի սեքս-սիմվոլներից մեկը։ Դերասանուհին նախանձելի տեսք ունի անգամ 54 տարեկանում։


1Մարդիկ կարող են ներել ամեն ինչ՝  խելքը, անգամ տաղանդը, բայց ոչ երբեք՝ գեղեցկությունը։

2 Գեղեցկությունը իսկապես հզոր զենք է, եթե իհարկե այն կարող ես օգտագործել։ Նման է Ֆերարիի. ինչիդ է պետք, եթե լավ քշել չգիտես։

3․ Պետք չէ ատել նրանց, ովքեր քեզ նախանձում են։ Այդ մարդիկ պարզապես խոստովանում են, որ դուք ավելի լավն եք։

4․ Կանացիությունը ներդաշնակությունն է, բնականությունն ու նրբազգացությունը։

5․ Յուրաքանչյուր կին ցանկանում է սիրելի լինել։

6 Գեղեցկությունը կնոջը կարող է խանգարել 2 դեպքում երբ այն չկա, կամ դրանից բացի այլ բան չկա։

7․ Տղամարդիկ սիրում են այն, ինչին չեն կարող տիրանալ։ Ամեն ագնամ, երբ ինչ-որ մեկը ինձ ասում է, որ հանուն ինձ պատրաստ է կտրել երակները, ես հազիվ եմ զսպում ծիծաղս։


Կարդացեք նաև.


8․ Ես երբեք նիհար չեմ լինի ծույլ մարդ եմ, սիրում եմ համեղ բաներ ուտել։ Իրականում էլ այդպիսին եմ։ Ու ոչ էլ ուզում եմ փոխվել։

9․ Ես հարգում եմ գաղտնիքները։ Դրանք պահել կարողանում են միայն հասուն մարդիկ։

10 Կինը կարող է սիրել այնպես, ասես երբեք չի հեռանալու։ Բայց հնարավոր է մի օր նա հեռանա այնպես, ասես երբեք չի սիրել։

11․ Գեղեցկությունը կենդանի է ու հետաքրքիր, երբ թաքնված է հագուստի տակ։

12 Ես դստերս միշտ ասում եմ, որ սիրի իր մարմինը։ Իդեալներ իրականում գոյություն չունեն։ Պետք է սովորես քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս։

 

Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան

citaty


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք