Ծրագրավորման սկզբունք, որը կհեշտացննի Ձեր կյանքը

Ծրագրավորման սկզբունք, որը կհեշտացննի Ձեր կյանքը

Դադարեք լուծել միևնույն խնդիրները նորից և նորից։

Մարկ Շեդ – Ծրագրային ապահովման մասնագետ, Մեթոդաբանության վերաբերյալ գրքի հեղինակ, զարգացման գործընթացների խորհրդատու:

«Մի կրկնվիր» – ծրագրավորման կարևոր սկզբունքներից մեկը:  Եթե Ձեզ պետք է լուծել ինչ-որ խնդիր, արեք մեկ անգամ: Մի կրկնեք նույն բանը նորից  ու նորից կոդի տարբեր մասերում: Վերցրեք տարածված խնդրի լուծում և ծրագրավորեք այնպես, որպեսզի կարողանաք այն օգտագործել բոլոր միևնույն իրավիճակներում:

Այս սկզբունքը կարող եք կիրառել այլ ոլորտներում էլ՝ ուղղելու սովորությունները: Չէ՞ որ շաբաթվա ընթացքում մենք շատ ժամանակ ենք ծախսում ավելորդ բաների և բարդ գործընթացների վրա:

Հինգ տարի առաջ աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ աշխատավարձները վճարում էին 2 շաբաթը մեկ: Իմ մեքենայում միշտ հավաքվում էին չեկերը, որովհետև բանկ գնալու ժամանակ չէի ունենում: Թվում է թեմանրուք է, բայց անհանգստացնող է: Ի վերջո գնացի և աշխատավարձը փոխանցեցի իմ հաշվին: Ավելի քիչ ժամանակ է պետք ձևակերպումները կարգավորելու համար, քան բանկում սպասելու.  այն արդեն լուծվել է: Ինձ մնաց մեկ մտահոգություն:


Կարդացեք նաև.


Կամ այլ օրինակ. Ամեն առավոտ ես տեսնում եմ նույն տասը կայքերը: Նորություններից մեկում իմ բիզնեսի ծրագրերի ամփոփումն է: Յուրաքանչյուր կայք-էջը առանձին բացելու համար երկար ժամանակ պետք չէ, բայց դա պետք է պարբերաբար կրկնվի: Հետևաբար ես խմբավորել եմ բոլոր էջերը մեկ հղումով և հիմա մեկ սեղմումով եմ բացում և այդպես ամեն օր խնայում եմ շատ ժամանակ:

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ.

  • Հետևեք Ձեր մշտական քայլերին, փնտրեք քայլերը բարելավելու ուղիներ, մի արեք ավելորդ բաներ:
  • Սովորեք օգտագործել սկրիպտներ և մակրոսներ ծրագրային ապահովման մեջ:
  • Իմացեք օպերացիոն համակարգի ավտոմատացման եղանակները, հաճախ կրկնվող խնդիրների համար օգտագործեք ստեղնաշարի թեժ կոճակները:
  • Պարբերաբար ժամանակ հատկացրեք բարելավելու համար ամենօրյա գործերը:
  • Շատերը ուշադրություն չեն դարձնում փոքր բաների վրա, քանի որ միշտ «չափազանց զբաղված են», բայց այդպես կյանքը ավելի հեշտ է դառնում:

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք