Տարիներ անց  ծննդավայրում՝ որդու հետ

Տարիներ անց ծննդավայրում՝ որդու հետ

Ռոնալդուն որդու հետ իր ծննդավայրն այցելելուց հետո խոսել է դրա մասին, ասելով, որ փոքրերին թվում է՝ կյանքում ամեն բան հեշտ է տրվում:

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որդու հետ այցելել է հարազատ ծննդավայր և ցույց տվել այն տունը, որտեղ նա ապրել է։ Որդին չի հավատացել աչքերին․

«Շատ հուզված էի, երբ որդիս տեսավ, թե որտեղ եմ մեծացել: Նա արդեն եղել էր Մադեյրայում և տեսել Մարկիզ Պոմբալի հրապարակը։ Նա եկավ ինձ հետ մի վայր, որտեղ դեռ ապրում են մարդիկ, որոնց ճանաչում եմ դեռ փոքր տարիքից: Հուզվեցի, երբ տեսա այդ մարդկանց, քանի որ չէի սպասում։ Կրիշտիանո-կրտսերի հետ միասին այցելեցինք այն սենյակը, որտեղ ապրում էի։ «Հայրիկ, դու այստե՞ղ ես ապրել»։ Նա չէր հավատում դրան։ Նրանց թվում է, որ ամեն ինչ քեզ շատ հեշտ է տրվում՝ կյանքի որակ, տուն, մեքենա, հագուստ։ Նրանց թվում է, որ այդ ամենը պարզապես ընկնում է քո ձեռքը։ Ես փորձում եմ իմ որդուն հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ հեշտ ուղով է տրվում: Ես նրան կբացատրեմ, որ այդ բոլորը չես ունենա միայն տաղանդի շնորհիվ. հարկավոր է նաև քրտնաջան աշխատանք և նվիրում»,-ասել է Կրիշտիանու Ռոնալդուն


Կարդացեք նաև.


Պորտուգալացի հարձակվողի կյանքի ու կարիերայի ուշագրավ փաստերը newmag-ի հրատարակած «Ռոնալդու. Կատարելության տենչով» գրքում են:


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում


Գրել կարծիք