BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թաներ Աքչամի գրառումը ռուս-թուրքական կոալիցիայի և

Թաներ Աքչամի գրառումը ռուս-թուրքական կոալիցիայի և քրդերի մասին

Ամենասկզբում նախ նշում է՝ տանել չի կարողանում «ես դրա մասին զգուշացրել էի» արտահայտությունը, բայց հիմա ստիպված է ասել դա:
Պատմաբանը, որը խնամքով աշխատում է ոչ միայն արխիվներում, այլև ամենաթարմ նորությունների հետ, հիշեցնում է՝ դեռ 2017-ին տված իր հարցազրույցում կանխատեսել էր, որ Մերձավոր Արևելքում կհաղթի ռուս-թուրքական կոալիցիան, կպարտվի ԱՄՆ-ը: Աքչամը նաև նկատել էր, որ այս պայքարի զոհերը կլինեն քրդերը, քաղաքական պայմանավորվածությունների արանքում տեսել էր, որ նրանց վրա ահռելի ավերիչ ալիք է գալիս: Աքչամը գիտի, որ այն ժամանակ իրեն քչերը հավատացին:


«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, նշանակում է զրո հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Քրդերի իրավունքների: Տպավորություն է, թե Թուրքիան պաշտպանում է իր սահմանները, բայց իրականում սա մեկ հոգու շահերի պաշտպանություն է: Հենց այս կարճաժամկետ հաղթանակը հետագայում պարտվելու հիմքը կլինի», - կարծում է Աքչամը:





Կարդացեք նաև.



Թուրքիայի վարքը պոլիտկոռեկտ չէ: Սխալ քաղաքական գիծ է առաջ տարվում: Մերձավոր Արևելքի ապագան չպետք է տեղավորել դիկտատուրայի և դաժանությունների շրջանակում.

«Թուրքերը պետք է հրաժարվեն վախի, սպառնալիքի վրա հիմնված պետություն ունենալու մտքից: Հանրապետական Թուրքիան, որտեղ բոլորին հավասար են համարում, պետք է կարողանա հավասարը հավասարի պես վարվել նաև քրդերի հետ: Հիմա Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությունը քրդերին ահաբեկելու գաղափարով է, թեև դա փորձում են քողարկել, օրինակ, ահաբեկիչներ, ահաբեկչություն տերմիններով, բայց իրականում հիմքում քրդական վախն է»:



Աքչամը համոզված է՝ Թուրքիան, որը չի կարողանում լեզու գտնել իր տարածքի քրդերի հետ, չի կարողանա լեզու գտնել նաև Իրաքի ու Սիրիայի քրդերի հետ և հազիվ թե կարողանա խուսափել տհաճ զարգացումներից: Եթե Էրդողանը շարունակի նույն քաղաքականութունը, մինչև իսկ քրդական շրջանների կորուստը չափազանց իրական հեռանկար կլինի նրա և Թուրքիայի համար:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել