Ինչպե՞ս հաղթահարեցի 7 տարվա անքնությունը և դարձա առույգ
Ընդդեմ անքնության
Լրագրող, գրող Ելենա Բիկովան պատմել է իր յոթ տարվա անքնության մասին, ու թե ինչպես է այն հաղթահարել: Լրագրողը պատմում է, որ քսան տարեկան էր, աշխատում էր մի քանի տեղ, սովորում, դասավանդում, քնում գիշերվա երկուսին, արթնանում առավոտյան վեցին ու չարաշահում կոֆեինը: Ելենան ասում է, որ անքնությունը սկսվեց բարձր դասարաններից, երբ պատրաստվում էր քննությունների:
Հիվանդություն, որը ստիպեց քնել
Ես երիտասարդ էի, աշխատում էի առավոտից, մինչև երեկո, երեք տեսակի սպորտով զբաղվում ու կարծում էի, որ քնելն ժամանակի անիմաստ կորուստ է: Այս ամենը տևեց մինչև այն պահը, երբ ստացա աղիքային ինֆեկցիա: Բոլորն ապրում էին, ես թավալվում անկողնում: Աշխատել չէի կարողանում, ուտում էի միայն ջրոտ վարսակի փաթիլներ, խմում էի ջուր ու այդ երկու շաբաթվա ընթացքում քնում օրվա մեջ 10, 11 ու նույնիսկ 12 ժամ, ու դա հիասքանչ էր:
Էներգիա, արդյունավետություն, էմոցիոնալ հավասարակշռություն
Առողջանալուց հետո ես սկսեցի արթնանալ արևածագին: Առավոտյան մարմնիս կոտրատվող զգացողությունից ոչինչ չի մնում: Ես կարծես նոր ուժերով լցված լինեմ: Ես սկսեցի աշխատել շատ ավելի արդյունավետ, հեշտ ու հստակ: Ես հանգիստ էի, չէի նյարդայնանում, դարձա համբերատար, տրամադրությունս՝ ավելի կայուն, իսկ բարկության նոպաներս մնացին անցյալում: Ես այլևս չեմ մոռանում, ուր եմ դնում իրերս, հեռախոսս, ավելի ուշադիր եմ ու կենտրոնացած: Ես նաև ավելի առողջ ու առույգ դարձա, դեմքիս կնճիռներն ուղղվեցին, վերացան աչքերիս տակի փոսերը, կապույտ շրջանակները:
Կարդացեք նաև.
Ինչո՞ւ անքուն մնացած ղեկավարը որևէ մեկին պետք չէ
15 միջոց քունը կարգավորելու համար
Ինչպե՞ս հրաժարվել ինտերնետից և ժամանակ գտնել կարևորի համար
Ես կտամ խորհուրդներ նրանց, ովքեր ուզում են արագ ու առողջ քնել: Փորձված է՝ ինձ վրա:
- Մաքուր օդ
Քնել պետք է լավ օդափոխված սենյակում: Ես քնում եմ տաք ծածկոցով, բայց պատուհանը միշտ բաց:
- Հեռու էկրաններից
Լինի դա հեռուստացույց, նոթբուք, թե սմարթֆոն: Դիսփլեյի, էկրանի վառ լույսը խթանում է ուղեղի աշխատանքին ու խանգարում քնի հորմոնի առաջացմանը: Քնելուց առաջ պարզապես մի քանի էջ գիրք կարդացեք:
- Առողջ սնունդ, առողջ քուն
Քնից առաջ նախապատվությունը տվեք սպիտակուցներին ու ճարպին: Ի տարբերություն ածխաջրերի՝ դրանք ավելի երկար են մարսվում: Այնպես որ մինչև առավոտ էլ չեք սովածանա:
- Առողջ մարմին, առողջ քուն
Որպեսզի ավելի լավ քնեք, ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը: Երբ մարմինը հոգնում է, ուղեղն ավելի արագ է անջատվում: Շաբաթական 2-3 անգամյա մարզումները բավական են: Գերծանրաբեռնվել պետք չէ:
- Գովեք ինքներդ ձեզ ամեն օր
Կյանքը փոխվում է, երբ մենք սիրում ու հարգում ենք ինքներս մեզ: Օրվա ընթացքում մենք շատ գործ ենք անում, լուծում խնդիրներ, այնպես որ գովեստի խոսքերի արժանի ենք: Քնից առաջ ես սովորություն եմ դարձրել բաց թողնել անհանգիստ մտքերս, գովել ինքնս ինձ: Երբ ինձ ոչինչ չի մտահոգում, ես քնում եմ խորը ու հանգիստ:
- Հաճելի գործերը՝ առավոտյան
Գլխավոր խորհուրդը՝ վերջում: Որպեսզի արթնանաք արագ ու ուրախությամբ, ամեն առավոտ արեք այն, ինչը սիրում եք: Մի անգամ անկողնում պառկած մտածում էի. « Լավ կլիներ, ինձ համար պատրաստեի խոտաբույսերով թեյ, օրագրումս գրառում անեի…» : Հենց այդ րոպեին մտածեցի՝ իսկ ինչ կլինի, եթե ես ամեն առավոտս հենց այդպես էլ սկսեմ: Հաջորդ առավոտյան ես արթնացա, շատ արագ վեր կացա, պատրաստեցի բուրումնավետ թեյս ու սկսեցի գրել: Այդ մեկ ու կես ժամն ինձ էին պատկանում, ու ես ինձ զգում էի ամենաերջանիկ արտույտն աշխարհում:
Այդ ժամանակվանից անցել է չորս տարի: Ես փոխել եմ իմ գրաֆիկը, քաղաքն ու աշխատանքը: Բայց որքան էլ հագեցած լինի օրս, ես միշտ լիարժեք քնում եմ, առավոտյան խմում մեկ բաժակ ջուր, կես ժամ տրամադրում օրագրումս գրառում անելուն: Իսկ հետո մեկ ժամ սովորում եմ կորեերեն, կարդում: Առավոտյան ես վայելում եմ լռությունը ու անում այն, ինչն ամենաշատն եմ սիրում: