Հաջողության հասնելու համար պետք է ոչ ասել սխալ փողերին

January 25, 2019

Երբ կես տարի գործազուրկ էի, պատրաստ էի կատարել ցանկացած գործ փողի դիմաց, բայց առաջարկներ չէի ստանում: Հիմա, երբ զարգացնում եմ իմ բիզնեսը, սխալ փողերը գալիս են ամեն օր:
Ես ստիպված էի ընդմիջում վերցնել և չզբաղվել քոուչինգով, քանի որ հաճախորդներից բազմաթիվ հարցումներ եմ ստանում: Ծրագրերը և առաջարկները լցվում են էլ. փոստումս: Բայց ես բոլորին մերժում եմ, որովհետև դրանք ճիշտ փողեր չեն:


Սխալ փողերը միջակության են տանում և ես չեմ դիմանա միջակությանը:



Ինչո՞ւ պետք է հրաժարվել «պարզապես լավ» բաներից
Մարկանց մեծամասնության կյանքը լի է լավ բաներով: Նրանց աշխատանքը պարզապես լավ է: Նրանք պարզապես լավ հարաբերություններ ունեն: Եվ նրանք իրենց զգում են բավականին երջանիկ, բայց ոչ մի տպավորիչ բան այնտեղ չկա: Եվ դա խանգարում է ձգտել իրական մեծ կյանքին:

Բազմաթիվ մարդկանց չի հերիքում համբերությունը կամ ինքնատիրապետումը, որպեսզի հրաժարվեն լավ առաջարկից և սպասել լավագույնին:



Լավ առաջարկները սովորաբար սխալ փողեր են բերում: Դրանք մեզ նետում են սկյուռիկի անիվի մեջ, որտեղ պտտվում ենք և զարգանալու հնարավորություն չունենք: Մենք հուսով ենք, որ մի օր դուրս կգանք այդ փակ շրջանից, բայց մեծամասնության համար այդ ժամանակը երբեք չի գալիս:
Ի՞նչ կլինի, եթե չընդունեք բոլոր առաջարկները
Վերջին ամիսներին ես չեմ օգտագործել ոչ մի հնարավորություն, որն ունեցել եմ, չնայած դրանք բոլորը կարող էին լավ եկամուտ բերել:
Ես բոլորին ասել եմ «ոչ» և շարունակել եմ ձգտել նրան, որ իմ էլ. փոստի հղումը 100 հազար բաժանորդ ունենա: Աշխատանքի առաջարկներից ոչ մեկը ինչ չէր օգնի հասնել իմ նպատակներին: Ասելով «ոչ», ես ստանում էի ժամանակ, որպեսզի կենտրոնանամ իմ առաջարկների վրա:
Սխալ փող և ընդհանրապես ցանկացած գումար աշխատելու հնարավորությունից հրաժարվելը դժվար է: Բայց, վերջիվերջո, դրանք պարզապես լավ տարբերակներ էին:


Կարդացեք նաև.



Ինչպե՞ս սկսել ապրել լիարժեք կյանքով
Զարմանալի է, բայց միջակ և լիարժեք կյանքի համար անհրաժեշտ է նույնքան էներգիա: Պարզապես դադարեք ձեր վարքի համար պատճառաբանումներ հորինել: Հեղձուցիչ է ամեն օր արհամարհել ներքին ձայնին:
Եթե ցանկանում եք ապրեք լիարժեք կյանքով, լսեք ձեր ներքին ձայնին և կատարեք ճիշտ ընտրություն:
Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը կարդում սա և ոչինչ չի անում
Ցավոք սրտի, շատերին բավարարում է այն ապրելակերպը, որն իրենց ցանկությունների կատարմանը չի տանում: Ինչ-որ բան փոխելը ծանր է, իսկ հաջողության արժեքը բարձր է: Դա բավական է, որպեսզի նահանջեք:

Եթե իսկապես ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դուք պետք է անորոշության հետ դեմ առ դեմ հանդիպեք:



Սովորական մարդիկ չեն հրաժարվում անվտանգությունից: Բայց էքստրաօրդինար մարդիկ պատրաստ են այն փոխել ազատության հետ, որպեսզի վերջապես ապրեն շքեղ կյանքով:

lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում