«Ինչ է պոպուլիզմ» ԱՄՆ-ում. Դոնալդ Թրամփ

«Ինչ է պոպուլիզմ» ԱՄՆ-ում. Դոնալդ Թրամփ

Թրամփը չէր ձանձրացնում, նա հետաքրքիր էր իր անկանխատեսելիությամբ: Նա ծաղրում էր հակառակորդներին, լրագրողներին, դերասաններին, կռվում էր բոլորի հետ, տալիս էր պարզ լուծումներ բարդ խնդիրներին:

newmag-ը շարունակում է ներկայացնել համաշխարհային պոպուլիստ առաջնորդիներին՝ «Ինչ է պոպուլիզմը» գրքի շրջանակներում։ Այսօր ներկայացնում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Դոնալդ Թրամփի քաղաքական ֆենոմենը քննարկում են բոլորը: Չլինելով պոպուլիստ` քաղաքական հակառակորդից առաջ անցնելու համար ԱՄՆ նախագահն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտվեց պոպուլիզմի ամենատարածված գործիքներից:

Ով կամ ինչն է մեղավոր – Աջ պոպուլիստների թշնամիներն են միգրացիան և գլոբալիզացիան: Թրամփի նախընտրական ամենաքննարկված խոստումներից մեկը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելն էր: Այդ պատը դարձավ պոպուլիզմի հուշարձան: Իր համակիրների հավաքական անհանգստությունների վրա հենվելով՝ Թրամփն առաջացրեց հրատապության զգացում, և ոչ լեգալ փախստականներին դարձրեց ամերիկացիների բոլոր խնդիրների հիմնական մեղավորը: Թրամփն առանց բացառության բոլորին անվանում էր թմրամոլ ու հանցագործ:


newmag-ում կարդացեք նաև․ 


Հակառակ իսթեբլիշմենթին – Հանրապետական Թրամփի շոկային բառամթերքն ու արտասովոր վարքը տպավորություն են ստեղծում, թե նա դուրս է քաղաքական դասական համակարգից: Իրականում, սակայն, նրա գործողությունները հստակ տեղավորվում են ԱՄՆ հանրապետական կուսակցության քաղաքական փիլիսոփայության մեջ: Կոշտ, անզիջում, հումորի անսպառ պաշարով հայտարարությունները կողմնակիցներին ու ընդդիմախոսներին դրդում են հետևել նրա գործունեությանը: Թրամփը չէր ձանձրացնում, նա հետաքրքիր էր իր անկանխատեսելիությամբ: Նա ծաղրում էր հակառակորդներին, լրագրողներին, դերասաններին, կռվում էր բոլորի հետ, տալիս էր պարզ լուծումներ բարդ խնդիրներին: ՆԱՏՕ-ից փող էր ուզում, հրապարակավ զայրանում դաշնակիցների վրա, սպառնում ոչնչացնել Հյուսիսային Կորեան:

Մեդիայի հետ հարաբերություններ – Պոպուլիստների սիրելի զբաղմունքը լրագրողներին թիրախավորելն է: Թրամփը մի առիթով հայտարարեց` մեր գլխավոր հակառակորդը ոչ թե դեմոկրատներն են, այլ լրատվամիջոցները: Իր հասցեին մեղադրանքներ հնչեցնող լրագրողներին Թրամփը պատասխանում է անձնական վիրավորանքներով: Նրա համար պաշտոնական ամենակարևոր լուրերն ու որոշումները հրապարակելու հարթակ է դարձել թվիթերը: Մեկ թվիթ և Թրամփը կարող է աշխատանքից ազատել առանցքային քաղաքական գործչի կամ էլ կայացնել արտաքին քաղաքական կարևոր որոշում:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


Գրել կարծիք