Նա հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերը. ո՞վ է իրականում Փոլ Օֆիթը
68-ամյա ամերիկացի բժիշկը հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերն ու 25 տարիների քրտնաջան ուսումասիրություններից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլլիոնավոր մանկական կյանքեր փրկեց:
Փոլ Օֆիթը կոչ էր անում անհապաղ պատվաստել բոլոր երեխաներին, իսկ պատվաստման դեմ շարժման ակտիվիստները հավատացած էին, որ դրանք աուտիզմ են առաջացնում ու սպառնում էին սպանել Փոլ Օֆիթին: Չդադարող սպառնալիքների պատճառով Օֆիթը ստիպված էր թիկնապահներ վարձել: 2008-ին նա հրատարակեց «Աուտիզմի կեղծ գուշակները» գիրքը, որը վերջ դրեց բոլոր բամբասանքներին ու սպառնալիքներին: Գրքի ամբողջ հասույթը Փոլը նվիրաբերեց Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցին:
Մահաբեր ընտրություն. newmag-ը հրատարակել է Փոլ Օֆիթի բժշկական դետեկտիվը
Նա հեղինակել է 160-ից ավելի գիտական աշխատություններ և հոդվածներ՝ պատվաստանյութերի ու մասնավորապես ռոտավիրուսի մասին: Իր հայտնագործության համար Օֆիթն արժանացել է ոսկե մեդալի, 2009-ին ստացել ԱՄՆ նախագահի մրցանակ, ու արժանացել Էդմունդ Բրեդլի մրցանակի՝ մանկաբուժության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար:
Փոլ Օֆիթը Փիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Փենսիլվանիայի և Ֆիլադելֆիայի համալսարաններում նրա դասախոսությունները ապագա բժիշկներին կրթում են դասեր քաղել անցյալից ու թույլ չտալ կեղծ գիտնականներին ինքնաբուժություն քարոզել:
Փոլ Օֆիթը 9 գրքի հեղինակ է: 2011 թվականին նրա հրատարակած «Մահաբեր ընտրություն» գիրքը ճանաչվեց տարվա լավագույն գիրք և թարգմանվեց ավելի քան 20 լեզուներով:
[embed]https://www.youtube.com/watch?v=ai4HVmfvNJc&feature=youtu.be[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
