ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ գրեցի այս գիրքը. Ռեյչլ Հոլիսը՝ «Աղջիկ ջան,

Ինչո՞ւ գրեցի այս գիրքը. Ռեյչլ Հոլիսը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերի մասին

Ռեյչլ Հոլիսը  «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը գրեց այն մարդկանց համար, ովքեր կարդացել են «Աղջիկ ջան, ուշքի արի»-ն: Նրա խոսքով՝ այն, ինչ անում է, ընթերցողների ակնկալիքն է իրենից: 
«Մարդիկ կարդացել են «Աղջիկ ջան, ուշքի արի»-ն ու ասում են՝ այո, ես ուզում եմ կյանքիս ղեկը ձեռքս վերցնել, երազանքներիս հասնել: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս պետք է անեմ, ինչպե՞ս են դա անում», - ասում է Ռեյչլ Հոլիսը:
Բեսթսելլերների հեղինակը սկսեց ուշադրություն դարձնել ամեն ինչին, վերանայեց իր կյանքի բոլոր հաջողությունները՝ բիզնես ստեղծելը, գրքեր գրելը, մարաթոն վազելը, մայրիկ դառնալը, առողջ սնվելը: 
«Երբ նայեցի իմ անցած ճանապարհին, հասկացա, որ այդ ամենին հասնելու ուղիները նույնն են եղել: Այդ ամենին ես հասել եմ նույն ճանապարհով: Իսկ ինչ, եթե ես կարող եմ սա սովորեցնել ուրիշներին», - - ասում է Ռեյչլ Հոլիսը:



Ինչպե՞ս հայտնի դարձավ բեսթսելլերների հեղինակ Ռեյչլ Հոլիսը





Ռեյչլն անկեղծանում է. եթե ինչ-որ մեկն իրեն ուղի ցույց տար այն ժամանակ, երբ դեռ 21 տարեկան էր ու նոր էի սկսում իր բիզնեսը, մի քանի լուսային տարով առաջ կլիներ այն տեղից, որտեղ հիմա է:
«Մարդիկ ինձ միշտ ասում են՝ ինչ կասեիր քո երիտասարդ տեսակին: Աղջիկ ջան, մի՛ արդացիր. ահա՛, թե ինչ կասեի իմ երիտասարդ տեսակին: Այս գիրքն այն ամենն է, ինչ չեմ իմացել: Այն մասին է, թե ինչպես պետք է դառնամ այն մարդը, որը ցանկանում եմ լինել», - ասում է Ռեյչլ Հոլիսը: 
«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը նպատակներ ստեղծելու մասին է, այն քայլերի, որոնք տանում են դեպի նպատակի իրականացում: Այս ամենի ընթացքում պետք չէ արդարանալ, պետք չէ տրվել ուրիշների կարծիքներին, պետք է տեր կանգնել սեփական արժեքներին ու երազանքներին:
[embed]https://youtu.be/WPczzomOy54[/embed]
 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել