BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխ

Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա

10 կամավորներ փորձել են հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նստակյաց ապրելակերպը կյանքի վրա: Առաջին 4 օրում օրական 13 ժամ նստել և կատարել 4,000-ից պակաս քայլ: Հաջորդ շաբաթ նրանք կրկին 4 օր նույն նստակյաց վիճակում էին, սակայն վերջին օրը երեկոյան սկսեցին դուրս գալ փողոց և վազել:
Ընդհանրապես, ժամով վազելը դրական ազդեցություն կարող է ունենալ նյութափոխանակության վրա և դրա էֆֆեկտը կարելի է ասել մեկ օր պահպանվում է: Ինսուլինի զգայունությունը  և տոլեռանտությունը գլյուկոզայի նկատմամբ՝ առողջ սիրտ ունենալու նշան է, արյան մեջ նվազում է նաև ճարպերի քանակը: Սակայն վարժանքները չօգնեցին հետազոտողներին:
Հաջորդ օրը նրանք կերան պաղպաղակի եւ կրեմի յուղ, քաղցր խառնուրդով և արյան անալիզ տվեցին: Շաքարի, ինսուլինի եւ լիպիդայինի մակարդակներն այնքան էին ավելացել, որ կարծես թե այդ մարդիկ նախօրեին սպորտով չէին զբաղվել: Սա խոսում է մարդկանց քիչ շարժողունակության մասին, որի դեպքում նյութափոխանակությունն էլ վատ է իրականանում:

Նրանք, ովքեր ամենաշատն են նստում, կստանան նվազագույն օգուտ:

Առնետների վրա կատարված ուսումնասիրությունները ապացուցում են, որ նյութափոխանակությունը կարգավորվում է, երբ մկանները երկար ժամանակ չեն կծկվում: Այդ դեպքում նվազում է ֆերմենտի լիպազի մակարդակը, որը կարգավորում է յուղայնությունը:


Կարդացեք նաև.



«Դեռ հայտնի չէ, կլինի դիմադրություն, երբ ևս մեկ կարճ վարժություն կատարվի»,- ասւոմ է փորձագետ Էդվարդ Քոյլը: Սակայն, դժվար է ասել նաև, որ հանգստի օրերին ֆիզիկական վարժություններ անելն օգնի դուրս գալ ամբողջ շաբաթվա նստակյաց վիճակի վատ հետևանքներից: Քոյլը խորհուրդ է տալիս 8-10 հազար քայլ անել օրական: Սա, ըստ նրա կարող է փոխարինել սպորտով զբաղվելուն:
Ցավոք, անհնար է ասել, թե ինչն է վնասակար՝ ֆիզիկական ակտիվության պակասը, թե՝ նստակյաց կյանքը: Գիտնականները խորհուրդ են տալիս չընդունել դրանք մեկուսացման մեջ: Մեկ լավ մարզվելը (կամ այն բաց թողնելը) փոփոխություն չի բերի և մեկ քիչ շարժումներով օրը նույնպես: Կարևորն այն է, թե ընդհանրապես՝ ինչպես եք ապրում Դուք: Աշխատեք օրվա մեջ մի քիչ ակտիվ լինել, և այդ դեպքում Դուք ավելի մեծ արդյունք կստանաք սպորտդահլիճ գնալիս:

lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել