ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. լավատեսություն`

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. լավատեսություն` տասնամյակի ավարտին

Տոների կարևորության մասին
Ես այն անտանելի դեռահասներից էի, որոնք մտածում են, թե տոները ձանձրալի են: Նվերները ձանձրալի են, ընտանիքի հետ ընթրիքը ձանձրույթ է: Երբեք ավանդապաշտ չեմ եղել: Միշտ կարծել եմ, թե ավանդույթները մարդկանց կաղապարների մեջ են դնում: Իսկ տոները միշտ էլ պարտադրված ավանդույթների հետ են ասոցացվել: Հետո մի քիչ մեծացա և ավելի հանդուրժող դարձա, սակայն կրկին չէի հասկանում տոների իմաստը:
Հետո, երբ արդեն շատ էի ճանապարհորդում, նկատեցի, որ բոլոր մշակույթներն էլ իրար նման տոնակատարություններ ունեն: Նվերների փոխանակում, ընտանեկան հավաքույթներ, մեծ ընթրիքներ, մահվան և երախտագիտության մասին մտորումներ:
Երբ ուսումնասիրում ես պատմությունը, բացահայտում ես, որ տոների մեծ մասը ծագել են կրոնական ծիսակարգերից: Այդ ծիսակարգերը փոքր հանրույթների համար էին անցկացնում: Այդ ամենի հեղինակները մտածում էին` եթե մարդիկ ժամանակ առ ժամանակ հավաքվեն սեղանի շուրջ և բարձրաձայնեն, թե կյանքում ինչի համար են շնորհակալ, բացասական էներգիան կպակասի:
Հենց այդպես էլ ստեղծվել են տոները:
Այդ ծիսակարգերը չեն փոխվել, որովհետև մարդկային բնությունը չի փոխվել: Փոխվել են միայն պատմությունները: Իսկ տոները մեզ դարձնում են պակաս եսասեր և ավելի կարեկցող:



Կարդացեք նաև․



Եթե հիմա, ինչպես ամեն տարի, ընտանիքիդ հետ տոնական ընթրիքի ես նստած, հիշիր, սա պարզապես ստիպողաբար կատարվող գործողություն չէ: Այս ավանդույթները մարդկանց ավելի հանդուրժող ու բարի են դարձնում: Շնորհակալ եղիր:
Լավատեսություն` տասնամյակի ավարտին
Երբ հետ եմ նայում 2010-ականներին, հասկանում եմ, որ շատ ժամանակ եմ ծախսել վատատեսական մտքերի վրա: Տասը տարի առաջ մտածում էինք, որ սոցիալական ցանցերի հեղափոխությունը կփոխի աշխարհը: Բայց ես վատատես էի, որովհետև վստահ էի. եթե տեխնոլոգիան փոխվում է, չի նշանակում, որ մարդկային բնությունն էլ է փոխվում: Իսկ մարդկային բնությունը միշտ էլ ամեն ինչ փչացնելու հակում ունի:  Համացանցի դարում բոլորը դժբախտ են, մարդիկ ատում են իրար և մտածում են, որ աշխարհի վերջը մոտ է:
Չնայած սրան, տասնամյակի ավարտին ես լավատես եմ: Աշխարհն առաջ տանող համակարգերը վնասվել են, բայց չեն ոչնչացել: Սոցիալական ցանցը հրեշ չէ: Խնդիրն իրականում այն ցածրորակ ինֆորմացիայի հեղեղն է, որից մենք 24/7 կախում ունենք: Հենց այս կախվածության պատճառով մենք գլխում բարդացնում ենք խնդիրները և դրանք ընդունում որպես աղետալի իրողություն: Իրականում, եթե իսկապես ուսումնասիրեք դրանք, գրեթե ոչ մի «աղետալի» խնդիր անլուծելի չէ:
Ինչի՞ համար եմ շնորհակալ
Վերջերս շրջագայության էի գնացել` գրքերիցս մեկի գովազդով զբաղվելու համար: Այդ ընթացքում մի բան հասկացա.  Լրատվամիջոցներին հետաքրքիր չէր իմ գրքի բովանդակությունը: Նրանք ուզում էին իմանալ ինչո՞ ւ է ժողովրդավարությունը վտանգի տակ կամ ուզում էին, որ պատմեմ, թե ինչո՞ ւ են այս դարի բոլոր երեխաները շփացած: Նրանք ընդամենը ուզում էին ինձանից 10 բառանոց արտահայտություն պոկել` աղմկոտ վերնագրի համար: Նրանց քննարկումն ու բովանդակությունը քիչ էր հետաքրքրում: Դա իսկապես հիասթափեցնող էր:
Այդ պահին հասկացա, որ երկար ժամանակ իմ ընթերցողների հետ ուղիղ շփումը չեմ գնահատել: Մտածում էի` այդպես էլ պետք է լիներ: Իրականում ամենահաճելի զգացողությունն է, երբ ինչ-որ բան ես ասում ու քեզ իսկապես լսում ու արձագանքում են: Ես հենց դրա համար եմ շնորհակալ:

markmanson





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել