10 նշան, որ շատ եք ծախսում
- Դուք մինչև վերջին կոպեկը ծախսում եք
Խնայողությունները ֆինանսական անվտանգության կարևոր մասն են: Լավ կլինի, որ եկամտի 10% խնայեք: Եթե եկամուտը մեծ չէ, առնվազն` 5%-ը:
Եթե գումար ընդհանրապես չի մնում, ապա վերանայեք ձեր վերաբերմունքը ծախսերի նկատմամբ: Հակառակ դեպքում, ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում կհայտնվեք խորը ֆինանսական ճգնաժամի առջև:
- Ձեր ծախսերն աճում են եկամտին զուգահեռ
Ոչինչ չէիք խնայում, որովհետև քիչ էիք վաստակում: Նոր աշխատավայրում ձեր եկամուտն ավելացել է, բայց խնայողությունների համար գումար այդպես էլ չկա: Եթե ծախսերը եկամտին զուգահեռ ավելանում են, ապա դուք ֆինանսական կարգապահության հետ լուրջ խնդիր ունեք:
- նույն եկամուտն ունեցող մարդիկ ավելի քիչ են ծախսում
Ձեր գործընկերը նույն եկամուտն ունի, բայց արդեն կուտակել է հիփոթեկի կանխավճարի համար բավարար գումար, ճամփորդում է, իսկ դուք հազիվ եք ծայրը ծայրին հասցնում: Նշանակում է գրագետ է ծախսում իր եկամուտը: Օրինակ` հին հեռախոսը iPhone-ի վերջին մոդելով չի փոխարինել, փոխարենը` եվրոպական ճամփորդության տոմս է գնել:
- Բանկային վճարումներն ուշացնում եք
Վարկային քարտ ունենալը լավ է, կարելի է նույնիսկ գումար աշխատել: Բայց դրա առկայությունը չի նշանակում, որ պետք է ծախսեք ձեր եկամտից ավելի շատ: Այն միայն հնարավորություն է տալիս ծախսել վաստակած գումարն ավելի շուտ, քան դուք այն կստանաք:
- Բյուջե նախատեսելուց վախենում եք
Միայն մեկ պատճառ կա. պարզապես վախենում եք առերեսվել ձեր ծախսերի իրականության հետ: Հոգու խորքում հասկանում եք, որ ոչ բոլոր ծախսերն են հիմնավորված և կարող էիք ավելի խելամիտ ծախսել գումարը: Բյուջե նախատեսելով կկարողանաք վերանայել ֆինանսների հանդեպ Ձեր վերաբերմունքը:
- Գնում եք իրեր, որոնք նախատեսված են ավելի ապահովված մարդկանց համար
Դաժան իրականություն է: Նորաձև թաղամասում բնակարանի համար գումար կուտակելը, մի քանի միլիոն արժողությամբ մեքենա գնելը գործի կեսն է, հետո այդ գույքը պահել է պետք:
Ստիպված եք քրտնաջան աշխատել այդ կարգավիճակին, կյանքի այդ մակարդակին համապատասխանելու համար: Խոսքն, ի դեպ, միայն տան կամ մեքենայի մասին չէ: Երբեմն, բավական է սմարթֆոն կամ պայուսակ գնել բյուջեին հարվածելու համար:
Տնտեսելու մասին չեք էլ մտածում
Խնայել պետք է ցանկացած եկամուտի պարագայում: Եթե «խնայողությունից» բարձր եք, ապա ամեն դեպքում ավելի շատ եք ծախսում, քան կարող էիք ձեզ թույլ տալ:
Բարձր տոկոսադրույքներով շատ վարկեր ունեք
Վարկը լավ գործիք է, բայց երբ այն խլում է եկամտի մեծ մասը ու եթե վարկ եք վերցրել այնպիսի իրերի համար, որոնք կարող էիք նաև չգնել, ապա ֆինանսների հետ խնդիր կունենաք:
Կարդացեք նաև.
Ավելի լավ է մնալ մենակ, քան ապրել նրա հետ, ով չի օգնում հասնել հաջողության
Ինչո՞ւ են գեղեցիկ կանայք հազվադեպ դառնում կարևոր պաշտոնյա կամ մեծ ղեկավար
Ի՞նչ է պետք իմանալ, մինչև անշարժ գույքի ոլորտում ներդրում անելը
- Չեք ընդունում, որ գերազանցել եք բյուջեն:
Երբ ընկերները բար են հրավիրում, երբեք չեք խոստովանում, որ գրեթե գումար չի մնացել: Իրականում ամոթ չէ: Դուք բյուջեի բալանսին եք հետևում, թեթևացրեք ձեր կյանքը:
- Երկարաժամկետ նպատակներ չունեք
Հաճախ ասում եք. «մեկ անգամ ենք ապրում» կամ կարծում եք, որ պետք է կյանքը վայելեք, քանի դեռ երիտասարդ եք: Արդյունքում եկամտի մեծ մասը զվարճանքի վրա եք ծախսում: Իհարկե, դա կարևոր է: Բայց եթե կարող եկամտի 10% -ից շատ տնտեսել, արեք դա: Երկարաժամկետ նպատակ դրեք Ձեր առջև ու կուտակելն ավելի հեշտ կլինի: