«Ճախրիր թիթեռի պես, խայթիր մեղվի պես». Ալիի 20 լավագույն մտքերը
Ալին իր սուր մտքերով առանձնանում էր ամենուր՝ մենամարտերից առաջ, ասուլիսների ժամանակ,ռինգում, քաղաքական ամբիոնների մոտ, շոուների ժամանակ, ուղիղ եթերներում։ Ալիի ամեն խոսք նույն օրը հայտնվում էր ամերիկյան մամուլի գլխագրերում։ Ահա դրանցից 20-ը։
1. «Եթե ցանկանում եք հաղթել ինձ, արթնացեք եւ ներողություն խնդրեք»:
2. «Ես ատում էի մարզումներիս ամեն րոպեն, բայց ինքս ինձ ասում էի. «Մի լքիր մարզադահլիճը, որ կյանքիդ մնացած տարիներն ապրես որպես չեմպիոն»:
3. «Երևակայություն չունեցող մարդը թևեր էլ չունի»:
4. «Նա, ով 50 տարեկում աշխարհին նայում է նույն կերպ, ինչ՝ 20-ում, ապարդյուն է ծախսել իր կյանքի 30 տարիները»:
5. «Սուպերմենին ամրագոտի պետք չէ»:
6. «Աքաղաղը կանչում է միայն այն ժամանակ, երբ լույս է տեսնում: Մտցրեք մութ նկուղ, ու ձայն չի հանի»:
7. «Ես լույս եմ տեսնում, այդ պատճառով կանչում եմ»:
8. «Տարիքն այն է, ինչ դու մտածում ես։ Դու այնքան տարեկան ես, որքան կարծում ես, որ կաս»։
9. «Ընկերությունը… չեք կարող սովորել դպրոցում: Բայց եթե չեք կարողացել հասկանալ ընկերության իմաստը, ոչինչ էլ չեք սովորել»:
10. «Իմ միակ մեղքն այն է, որ ես չեմ հասկանում, թե որքան մեծագույն եմ ես»:
newmag-ում կարդացեք նաև․
Անձնական կյանքից մինչև ռինգ ու փող. 20 փաստ Մուհամեդ Ալիի մասին
5 ֆիլմ Ալիի մասին, որոնք կարող եք համեմատել «Ալի. Աշխարհի արքան» գրքի հետ
«Մենք բոլորս երազում էինք պարել ռինգում Ալիի պես». Գնել Նալբանդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11. «Ես շատ կուզեի, որ մարդիկ միմյանց սիրեին այնպես, ինչպես ինձ են սիրում: Այդպես աշխարհն ավելի լավը կդառնար»։
12. «Ես հաշվել եմ` ստացել եմ 20.000 հարված դեմքիս, բայց դրանցով ես աշխատել եմ միլիոններ: Գուցե ես դանդաղ եմ խոսում, բայց իմ միտքն արագ է աշխատում»:
13. «Լռությունը ոսկի է, երբ չես կարողանում ճիշտ պատասխան գտնել»:
14. «Եթե կարելի է բորբոսնած հացից պենիցիլին ստանալ, ապա քեզնից հաստատ մի բան կստացվի»:
15. «Նպատակն ինձ օգնում է մնալ ճանապարհին։ Երբ կարող ես ծնկի բերել աշխարհի ցանկացած մարդու, երբեք չես կարող իմանալ` ինչ է խաղաղությունը»:
16. «Գետերը, առուները, լճերը և հոսանքներն ունեն տարբեր անուններ, բայց բոլորը ջրով են լի: Այդպես է նաև կրոններում. նրանք ունեն տարբեր անուններ, բայց բոլորն էլ ունեն իրենց ուրույն գաղափարը»:
17. «Ես ասել եմ, որ մեծագույնն եմ, բայց երբեք չեմ ասել, թե ամենաիմաստունն եմ»:
18. «Օրերը ոչ թե հաշվեք, այլ դարձրեք հաշվելի»:
19. «Երազանքն իրականություն դարձնելու լավագույն ուղին արթնանալն է»:
20. «Ճախրիր թիթեռի պես, խայթիր մեղվի պես»:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում