FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

2018-ի ամենամոդայիկ կտրվածքները. ահա 10 հիանալի և

2018-ի ամենամոդայիկ կտրվածքները. ահա 10 հիանալի և գործնական սանրվածքի օրինակ

Բոբ


Բոբն անխոս ամենահայտնի, ամենասիրելի ու միշտ մոդայիկ սանրվածքն է: Գեղեցիկ, ոճային սանրվածք, որը յուրաքանչյուր կերպարի կտա թարմություն: Գլխավոր հարցը, թե բոլոր հնարավոր բոբերից, որն ընտրեք:

Երկար բոբ


Անփույթ լոքոնները փափկեցնում են սուր ու զանգվածեղ դիմագծերը ու ստեղծում դեմքի իդեալական օվալ: Երկար բոբը սազում է գրեթե բոլոր կանանց:
Կարճ բոբ
Կարճ բոբը նույնպես 2018-ի թրենդներից է: Չնայած մազերն ավելի կարճ են դառնում, բայց ընտրությունը մեծ է. կարելի  է լոքոններ անել, ուղիղ ֆենել, բացել մեջտեղից կամ կողքից:  
Բոբի բոլոր տեսակները
Թրենդային ու մոդայիկ են բոբի բոլոր տեսակները, այդ թվում, նաև` ասիմետրիկ կտրվածքովը: Այս կտրվածքը նույնպես սազում է գրեթե բոլորին, անկախ դեմքի կառուցվածքից: Ծավալուն կամ փքուն բոբն էլ հատկապես սազում է ոչ նիհար կանանց: Այն կերպարը դարձնում է եթերային, թեթև ու երիտասարդ:  
Պիկսի
Պիկսին ճանաչելը շատ հեշտ է. եթե քունքերին ու վզի մոտ մազափնջերը կարճ են, իսկ դիմացից` երկար, ուրեմն դա պիկսի կտրվածքն է: Դա պարզ ու ոճային սանրվածք է, որը ֆեշն-միտումներում է` արդեն մի քանի սեզոն: Պիկսիի տարբեր տեսակներ կան: Կարող եք ընտրել ֆիլիրովկա արված, ասիմետրիկ մազափնջով սուպերմոդայիկ ու խստաոճ պիկսի: Ուլտրակարճ պիկսին շատ հարմար է նրանց հարմար, ովքեր չեն սիրում հաճախակի ֆենել իրենց մազերը:
Կասկադ
Կասկադը ռոմանտիկայի սիրահարների համար է: Բազմաշերտ կտրվածքը մազերին կտա ծավալ: 2018-ին ոճաբանները խորհուրդ են տալիս այս սանրվածքին ավելացնել մի քանի ալիք, որպեսզի այն դառնա ավելի ժամանակակից:  
Ուլտրակարճ սանրվածք
Մի քանի սանտիմետր ու ոչ ավել: Ուլտրակարճ «տղայական» սանրվածքը որոշները համարոմ են ոչ կանացի, բայց այն շատ առավելություններ ունի: Նախ, շատ քիչ խնամք է պահանջում: Մազերը լվանալուց հետո պետք է պարզապես չորացնել:  
Որպես բոնուս` խուճուճներ ու մազափունջ
Անկախ, թե ինչ սանրվածք կընտրեք, իհարկե, բացի ուլտրակարճից, այն կարելի է դարձնել ժամանակակից ու մոդայիկ, եթե հետևեք մի քանի թրենդների:


Կարդացեք նաև.



Երկար ֆրանսիական մազափունջ


Հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ուզում են թարմացնել իրենց կերպարը` չփոխելով հիմնական սանրվածքը: Այս մազափունջը կսազի տարբեր երկարության մազերին, կնոջը կդարձնի ավելի երիտասարդ:
Գանգուրներ
Բնական գանգուրներ ունեցող կանայք այս սեզոնին ուղիղ մազերի մասին թող մոռանան: 2018-ին գանգուրները շատ նորաձև են: Թրենդային են բոլոր գանգուրները` մեծ ու ալիքավոր, խոպոպներով ու շատ մանր, ու այս ամենը, ինչպես կարճ, այնպես էլ երկար մազերի համար:  
LIFEHACKER

Տարածել