FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Յուվալ Նոյ Հարարի. «Ազատ ինֆորմացիայի մասին գաղափա

Յուվալ Նոյ Հարարի. «Ազատ ինֆորմացիայի մասին գաղափարը չափազանց վտանգավոր է»

 
Դուք հիմա հաջողակ հանրային գործիչ եք։ Ինչպե՞ս է միջազգային ճանաչումը փոխել ձեզ։
Ես քիչ ժամանակ ունեմ։ Ճամփորդում եմ ամբողջ աշխարհով և մասնակցում եմ համաժողովների, հարցազրույցներ եմ տալիս․ հիմնականում կրկնում եմ այն, ինչ գիտեմ: Միշտ քիչ ժամանակ եմ ունենում և չեն կարողանում նոր գործընկերներ գտնել: Մի քանի տարի առաջ միջնադարյան պատմությունն ուսումնասիրող անհայտ պրոֆեսոր էի և իմ հոդվածները կարդում էր ընդամենը 5 մարդ՝ ամբողջ աշխարհից: Հիմա ինձ համար շատ շոկային է, երբ գիտեմ, որ իմ հոդվածները կարող են կարդալ միլիոնավոր մարդիկ: Ես ուրախ եմ, որովհետև չեմ ցանկանում պարզապես բարձրաձայն խոսել, այլև ցանկանում եմ լսելի լինել։ Այսպիսի լսարան ունենալն ինձ համար մեծ պատիվ է:
Ինչպե՞ս եք ընտրում ակտուալ հարցերը։
Իրականում սա իմ ամենահեշտ գրված գիրքն էր, որովհետև այն գրել եմ հանրային երկխոսությունների հիման վրա։ Բովանդակությունը հիմնայկանում որոշվել է այն հարցերով, որոնք ես տալիս հարցազրույցներում կամ հանրային ելույթներում։ Իմ նախկին երկու գրքերը մարդկության պատմության և դրա ապագային մասին էին։ Բայց դու չես կարող ապրել անցյալում կամ ապագայում։ Դու կարող ես ապրել միայն ներկայում։ 
Դուք կարծում եք, որ մարդիկ հասկանո՞ւմ են բիո և ինֆոտեխ հեղափոխությունների կիրառման հետևանքները։
5 տարի առաջ արհեստական ինտելեկտը գիտական ֆանտաստիկա էր թվում։ Չնայած գիտական աշխարհի և մասնավոր բիզնեսի մարդիկ գիտեին դրա հնարավորությունների մասին, սակայն, քաղաքական և հասարակական ոլորտներում դժվար թե լսած լինեին դրա մասին։ Հետո մի քանի երկիր հասկացավ, թե ինչ է տեղի ունենում։ Ինձ մոտ տպավորություն է, որ սկզբից չինացիներն են հասկացել։ Կարծում  եմ, որ պատճառն այն է, որ նրանք մի անգամ արդեն ուշացել են արդյունաբերական հեղափոխության գնացքից։ Հիմա նրանք անում են ամեն ինչ, որպեսզի արհեստական բանականության հեղափոխության առաջամարտիկներից լինեն։ Վերջին տարիներին հասկացան նաև եվրոպացիները և ամերիկացիները։ Հիմա պատրաստվում ենք արհեստական ինտելեկտը ռազմական նպատակներով օգտագործելու լայնածավալ մրցավազքին, որը շատ, շատ վատ լուր է։
Դուք գրում եք հասկանալի և պարզ, բայց ընթերցողները դեռ շարունակո՞ւմ են սխալ հասկանալ ձեզ։
Այո, բավականին շատ։ Սա հասկանալի է։ Երբեմն պատճառն այն է, որ նրանք իսկապես չեն ցանկանում հասկանալ։ Երբեմն պատճառն այն է, որ բազմաթիվ հարցեր նոր են և բարդ։ Չեմ կարծում, որ մի գիրք կարդալով կարելի է պատասխանել բոլոր հարցերին։ Գիտնականների համար խնդիր է, երբ նրանք խոսում են մեծ լսարանի համար, փորձում են հասկանալի լինել. Բայց ես ինձ իլյուզիաներով չեմ պատում, որ բոլորը կհասկանան, թե ինչ եմ գրում։
Դուք ասում եք, որ եթե լավ ինֆորմացիա եք ցանկանում, պետք է լավ գումար վճարեք դրա համար։ Սիլիկոնյան հովտում ինֆորմացիայի ազատության մասին կարգախոս է շրջանառվում, և օնլայն հարթակները ինչ-որ չափով այդպես են վարվում։ Խելամի՞տ է։
Ազատ ինֆորմացիայի մասին գաղափարը վտանգավոր է, երբ այն գալիս է լրատվական ինդուստրիայից։ Եթե այնտեղ անվճար շատ ինֆորմացիա կա, ինչպե՞ս ես մարդկանց ուշադրությունը գրավելու։ Ինֆորմացիան դառնում է իսկական ապրանք։ Որոշ ֆեյք լուրեր գալիս են ռուս հաքերների մանիպուլյացիաների հետևանքով, բայց դրա պատճառը ստիմուլների սխալ կառուցվածքն է։ Պատիժ չկա ոչ հավաստի սենսացիոն պատմություն ստեղծելու համար։ Մենք պատրաստակամ վճարում ենք լավ սննդի և հագուստի համար, ինչո՞ւ չվճարենք լավ որակի ինֆորմացիայի համար։
Մենք ապրում ենք աննախադեպ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մարդիկ պատրա՞ստ են հարմարվել արագ փոփոխություններին։
Մենք պետք է սպասենք և տեսնենք։ Իմ գլխավոր մտահոգությունը հոգեբանական է․ ունե՞նք հոգեբանական այնպիսի կայունություն, որպեսզի կարողանանք դիմանալ այսպիսի մակարդակի փոփոխություններին։ Փոփոխությունների արագությունը արագացել է վերջին երկու հարյուրամյակում։ Իմ տատիկը 93 տարեկան է և նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Մեծ հաշվով մենք կդիմանանք։ Կարո՞ղ ենք նորից անել, ոչ մի երաշխիք չկա։ Մենք պետք է ավելի շատ ռեսուրսներ ներդնենք մարդկանց հոգեբանական կայությունն ապահովելու մեջ։



Կարդացեք նաև:



Ի՞նչ է մեդիտիացիան ձեզ համար և ինչո՞ւ է այն կարևոր։
Ինձ համար իրականությունը հասկանալու միջոց է․ սկզբից ինձ ամբողջությամբ և հետո մնացած աշխարհի մասին իրականությունը՝ առանց հորինված պատմությունների և միֆերի։ Պարզապես հետևել, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ամենակարևոր հարցն այն է,  թե ինչպես տարբերել կեղծը և իրականը։ Ահա թե ինչու է մեդիտացիան իմ կյանքի կարևոր մասը։ Կարևոր կլինի՞ այն մյուս մարդկանց համար՝ կախված է անհատից։ Իմ գրքի վերջին գլուխը ավելի անձնական է, քանի որ այն մեդիտացիայի մասին է։ Ինձ մտահոգում է, որ մարդիկ կմտածեն, թե ես ասում եմ, որ մեդիտացիան կարող է լուծել իմ ներկայացրած բոլոր խնդիրները։ Կարող է մարդկանց օգնել սթրեսի հաղթահարման հարցում, բայց սա արծաթե փամփուշտ չէ, որ մարդկությանը փրկի բոլոր խնդիրներից։
Դուք և Նատալի Փորթմանը սեպտեմբերին գալո՞ւ եք Լոնդոն։
Ասես հետաքրքիր գաղափար լինի։ Նա միայն կինոաստղ չէ, նա նաև շատ խելացի մարդ է գիտության և հոգեբանության մասին իմացությամբ։ Այնպես որ հետաքրքիր կլինի զրուցել այնպիսի մարդու հետ, որը պատկանում է երկու ճամբարներին։ Կարծում եմ, որ իրերը, հնարավոր է, շատ են տարբերվում այնտեղից, որտեղ նա գտնվում է։
Դուք մտահոգվա՞ծ եք, որ մարդիկ ձեզ կնայեն որպես իմաստունի կամ բոլոր հարցերի գիտակի տեղ կդնեն։
Այո, անհանգստացնող է, հատկապես, որ չունեմ պատասխանները, համենայնդեպս՝ շատ հարցերի։ Եվ ես գիտեմ, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ մեկին, ով ունի բոլոր հարցերի պատասխանները և պարզապես անեն այն, ինչ նա ասում է։ Եվ ես իսկապես այդ մարդը չեմ։ Այսպիսով, հուսով եմ, որ մարդիկ կկարդան գիրքը ոչ որպես 21-րդ դարում ապրելու անսխալ ուղեցույց, այլ որպես հարցերի ցուցակ։ Դուք չեք կարող ուենալ պատասխանները, նախքան բանավեճն սկսելը։  Այսպիսիով պետք է սկզբից բանավիճել։

theguardian



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





Տարածել