Գնել Նալբանդյան. Հայկական ֆինանսական շուկայի Ցեղասպանությունը
Խուճապարարներին (պանիկյորներին) պատերազմի ժամանակ տեղում գնդակահարում են առանց դատ ու դատաստանի: 2014-ի դեկտեմբերի 2-րդ կեսը պատերազմական իրավիճակ էր Հայաստանի ֆինանսական շուկայում: Դրամը մահացու ջղաձգման մեջ էր, րոպե առ րոպե կորցնում էր իր ձգողականության ուժը` դեպի տիեզերքի անհունի մեջ անէանալու ոչ նյութական մղումով:
Ապրանքների գները սկսել էին անկանոն սավառնել գնացուցակների անիրական երկնակամարում` դառնալով իռացիոնալ մեծություններ: Ամեն բան ակնթարթորեն թանկանում էր` յուրաքանչյուր տվյալ պահին չվաճառվելու խոստումով:
Գնորդ- սպառողները, մոռանալով բանական արարած լինելու երկնային պատասխանատվությունը, սկսել էին հողաթափիկ ինֆուզորիաների մոլոգարությամբ խփշտել սուպերմարկետներում մնացած շաքարի, ալյուրի, հնդկաձավարի վերջին պարկերը: Ի՞նչ կատարվեց 2015-ից 2 շաբաթ առաջ:
Պետական դավադրություն: Կամ առնվազն պետական հանցագործություն: Ֆինանսական հեղաշրջման մասամբ էֆեկտիվ փորձ: Հայկական ֆինանսական շուկայում տեղի ունեցավ այն, ինչ 1915-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում:
Գնել Նալբանդյան. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել
Գնել Նալբանդյան. Գնոստիցիզմը և գնոստիկները
Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թուրքիան միակը չէր ու չէ
Օգտվելով Առաջին համաշխարհայինի միջազգային հանգամանքից` Օսմանյան Թուրքիան գլուխ բերեց Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ 100 տարի անց, օգտվելով հակառուսական սանկցիաների միջազգային հանգամանքից, կրկին օտարներն իրականացրեցին «Դրամի անկումը ոչ շուկայական պայմաններում» օպերացիան` ապավինելով ապակողմնորոշված զանգվածի բնածին հակումը դեպի ամենափրկիչ խուճապն ու համահանրապետական քաոսը:
Դժվար գործ է առանց դատ ու դատաստանի գնդակահարելը սուպերմարկետները գրոհած աղքատների անպաշտպան զանգվածը, որը պատրաստ է իր վերջին 100-150 հազար դրամը նվիրաբերել շաքարավազի ևս 4-5 պարկ առնելու սուրբ գործին: Դժվար է այդ զանգվածի խուճապի շնորհիվ ակնթարթորեն միլիոնավոր դոլարներ շահած ֆիգուրանտներին պետական հանցագոր- ծության մեղադրանք ներկայացնելը: Ապացույցներ չկան:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
