5 միֆ սուրճի մասին. հիմա անքնություն առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ
1. Սուրճը առաջացնում է կախվածություն
Սա այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե կարելի է վարժվել սուրճի հաճելի, համեղ ու արոմատիկ բույրին, բայց դա կախվածություն անվանել չարժե:
Կոֆեինը որևէ ձևով չի սպառնում ձեր ֆիզիկական ու էմոցիոնալ առողջությանը, թմրադեղի, ծխախոտի կամ ալկոհոլի պես:
Եթե որոշեք հրաժարվել սուրճից, հնարավոր է ձեր օրգանիզմը դա նույնիսկ չնկատի:
Իսկ եթե օրվա ընթացքում օգտագործում եք 2 գավաթից ավելի սուրճ հնարավոր է հոգնածություն, քնկոտություն զգաք, գլխացավ ունենք:
Բայց այս երևույթները վտանգավոր չեն և կտևեն ընդամենը 1-2 օր: Այդ իսկ պատճառով մասնագետները սուրճի հանդեպ սերը կախվածություն չեն համարում:
2. Սուրճը կարող է անքնություն առաջացնել
Եթե դուք սուրճ խմում եք օրվա առաջին կեսին, ապա անքնությունը բացառվում է:
Կոֆեինը օրգանիզմից արագ է դուրս գալիս` 8-10 ժամ անց արյան մեջ մնում է սկզբնական դոզայի 25 տոկոսը, որը բավականին քիչ է քունը խաթարելու համար:
Օրվա երկրորդ կեսին խմած սուրճի ազդեցությունը պայմանավորված է դրա թնդությամբ: Օրինակ 30-գրամանոց էսպրեսոյի գավաթում կա 60 միլիգրամ կոֆեին, որը ավելի քիչ է, քան կոֆեինի պարունակությունը 1 սովորական բաժակ թեյում:
3. Կոֆեին կա ոչ միայն սուրճում
Կոֆեին կա ոչ միայն սուրճում, այլև բազմաթիվ այլ սննդամթերքներում ու խմիչքներում: Կոֆեին պարունակում է թեյը, կակաոն, էներգետիկ ըմպելիքները, շոկոլադը` բացառությամբ սպիտակը, որոշ դեղամիջոցներ:
Կարդացեք նաև.
Կառլ Չիլինգարյան. նա լուծվող սուրճի հայ արքան է
Թե ինչպե՞ս 15 ամիս հրաժարվեցի սուրճից ու ալկոհոլից և ի՞նչ ստացվեց արդյունքում
Կյանքը` մեկ գավաթ սև հեղուկից կախված. 4 առասպել սուրճի մասին
4. Սուրճը բարձրացնում է արյան ճնշումը
Սա պարտադիր հետևանք չէ: Դարձյալ պայմանավորված է օրգանիզմի յուրահատկություններով: Կան մարդիկ, որոնց արյան ճնշումը սուրճ խմելուց հետո բարձրանում է, բայց քիչ չեն նաև այնպիսիք, որոնց ճնշման վրա սուրճը ազդեցություն չի թողնում:
5. Սուրճը օրգանիզմից դուրս է բերում կալցիումը
Այս վարկածի պատճառով սուրճը համարվում է օստեոպորոզի գլխավոր մեղավորը: Իրականում եթե օրվա ընթացքում օգտագործում եք մեծ քանակությամբ սուրճ, դա կարող է վտանգավոր լինել: Բայց մասնագետները պնդում են, որ 1-2 գդալ կաթ ավելացնելուց հետո սուրճը կդառնա անվտանգ ըմպելիք:
Բայց հատկապես տարեցներին խորհուրդ է տրվում չչարաշահել սուրճը: Մասնագետները 50 անց մարդկանց խորհուրդ են տալիս օրը խմել 300 մլ: