Տեղի ունեցավ «Խառնակչի նամակներ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
10/17/2025
Newmag հրատարակչությունը հայերեն է հրատարակել համաշխարհային բեսթսելներ «Զուտքրիստոնեություն» և «Նարնիայի քրոնիկոն» գրքերի հեղինակ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Խառնակչի նամակները. Ավագ դևի նամակները՝ կրտսեր դևին» գիրքը։ Գրքի շնորհանդեսն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի եթերում էր։
Քլայվ Սթեյփլս Լուիսը 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողներից ու գրողներից մեկն է: Նա եղել է Օքսֆորդի համալսարանի անգլիական գրականության գիտաշխատող և դասախոս, Քեմբրիջի համալսարանի միջնադարյան և վերածննդի անգլերենի ամբիոնի ղեկավար։ Գրել է ավելի քան 30 գիրք։
«Խառնակչի նամակներ» գիրքը գրված է նամակների տեսքով, որոնց միջոցով Ավագ դևն իր զարմիկին՝ Գարշուկին սովորեցնում է, թե ինչպես պետք է երկրի վրա ապրող մարդուն գայթակղի, շեղի ճիշտ ճանապարհից։
Գիրքն ընթերցողներին ներկայացրեց Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն կրթամշակութային հիմնադրամի տնօրեն, այս գրքի ընթերցող Վահագն Պողոսյանը։ Նա կարծում է, որ հեղինակի գրքերն արդիական են, պարզ ու հասականալի բացատրում են քրիստոնեության հիմունքները, գաղափարները.
«Սա լավ գիրք է հատկապես երիտասարդների ու պատանիների համար։ Լուիսը մի լավ խոսք ունի, ասում է՝ ջրով բացած քրիստոնեություն։ Հեղինակը հայրաբանական ձևով, առանց աստվածաբանական տերմինների պատմում է Աստծո, քրիստոնեության մասին։ Լուիսը լավագույնն է այս կարգի գրականության մեջ»։
Վահագն Պողոսյանն ասում է, որ մեր հասարակությունը հետխորհրդային, քրիստոնեությամբ չդաստիարակված սերնդի ներկայացուցիչ է։ Հեղինակը ցույց է տալիս, թե ինչ կաևոր են քրիստոնեական ավանդույթները, ինչու է պետք գնալ եկեղեցի, ինչպես է պետք աղոթել.
«Հիմա, ավելի քան երբևէ արդիական է կարդալ քրիստոնեական գրականություն։ Մենք պետք է վերանայենք մեզ, մեր նյութապաշտությունը։ Ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհում կրթված մարդիկ կրթության խորհրդանիշներից մեկը համարում են անհավատությունը, որն անձնական դժբախտության, պետության ու քաղաքակրթության կործանման տանող ճանապարհներից է»։
Վահագն Պողոսյանը գիրքը խորհուրդ տվեց կարդալ բոլոր մտածող մարդկանց, նրանց, ովքեր բողոքական քարոզչության ու հակաավանդական դարաշրջանում կարիք ունեն ավանդույթների, իրական, խորը մշակույթի ու գրականության։
Կարդացեք նաև
Քլայվ Սթեյփլս Լուիս
5800 ֏
Նկարագրություն
Ք. Ս. Լուիսի «Խառնակչի նամակները» կլանիչ ու խորաթափանց ստեղծագործություն է։ Հեղինակը ներկայացնում է մարդկային կյանքի գայթակղությունները, սխալները և բարոյական պայքարը յուրօրինակ տեսանկյունից։ Գիրքը կազմված է ավագ դև Խառնակչի նամակներից, որոնք նա հղում է իր անփորձ զարմիկին՝ Գարշուկին։ Խորհրդատուի դերում Խառնակիչը սովորեցնում է, թե ինչպես պետք է գայթակղել և մոլորեցնել Երկրի վրա ապրող մարդուն, խոչընդոտել նրա հոգևոր առաջընթացին, մոլորեցնել դեպի մեղք ճամփա։ Լյուիսը հեգնում է մարդկային թուլությունները, փառասիրությունը, ինքնախաբեությունը և նյութապաշտությունը։ Գրքի ենթատեքստում ընթերցողը տեսնում է բարոյական պայքարի ճշմարիտ էությունը և ընտրության դերը մարդկային կյանքում։ «Խառնակչի նամակները» ապացուցում է Լյուիսի հանճարեղությունը՝ որպես մտածող ու գրող։ Այս գիրքւ տասնամյակներ շարունակում արդիական ու ազդեցիկ է մնացել, օգնել է հազարավոր ընթերցողների քննադատորեն վերանայել սեփական արժեքները և բարոյական ընտրությունները։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)