Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

7 Փաստ՝ Մեծ ամերիկացի վիպասան, «Խաչմերուկներ» գրքի

7 Փաստ՝ Մեծ ամերիկացի վիպասան, «Խաչմերուկներ» գրքի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենի մասին

09/03/2025

newmag-y-n

Աշունը մեծ հեղինակների, նոր ստեղծագործությունների և սպասված գրքերի թողարկման ժամանակն է: Հրատարակչության ամենամեծ սեզոնը բացում ենք Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» վեպով։ Մինչև գիրքը, թերթի՜ր 7 փաստ Մեծ ամերիկացի վիպասանի մասին։

1. Պուլիցերից մի քիչ պակաս 

Ջոնաթան ֆրանզենի «Ուղղումները» վեպը 2001 թվականին արժանացել է Ազգային գրական մրցանակի։ Եղել է Պուլիցերյան մրցանակի հավակնորդ։ 

 2. Time ամսագրի դեմքը

2010 թվականին Ֆրանզենը հայտնվել է Time ամսագրի շապիկին, որպես «Մեծ ամերիկացի վիպասան»։ Ժամանակակից հեղինակներից քչերն են արժանացել այդ պատվին։ 

 3. Օփրա VS Ֆրանզեն 

Ֆրանզենի «Խաչմերուկներ» ու «Ուղղումները» վեպերը ճանաչվել են Օփրա Վինֆրիի գրական ակումբի լավագույն վեպ։ Ֆրանզենը չի գնահատել այս մրցանակը, որի պատճառով Օփրան նրան չի հրավիրել իր շոուին։ 

 4. Թռչնագետը 

Ֆրանզենը թռչունների սիրահար է։ Գիտի, թե որ երկրամասում, որ երկրում, ինչ տեսակներ են ապրում։ Նա շրջակա միջավայրի պահպանման ակտիվիստ է։ 

 5. Ձվածեղ + կարագ 

Ֆրանզենը սիրում է ձվածեղը, որովհետև, այն «հիանալի հարթակ է կարագի համար»։ Գրական հանճարը սիրում է նաև խոհարարական պարզ հաճույքներ։ 

6. «Խենթ» որոշում 

Ֆրանզենը մտածում էր որդեգրել Իրաքի պատերազմից որբացած երեխա, բայց հետո դա կոչում է «խենթություն» ու հրաժարվում՝ փոխարենը ժամանակ անցկացնելով ուսանողների հետ։

7. «Մեծ վեպի» վերադարձը  

Ֆրանզենի վեպերը դասավանդվում են որպես «հետ հետ-պոստմոդեռնիստական ռեալիզմի» օրինակներ։ Ամերիկացի քիչ հեղինակներից է, որը ստեղծել է ծավալուն ու մեծ վեպեր։

Կարդացեք նաև

Տարածել

Խաչմերուկներ
Խաչմերուկներ

Ջոնաթան Ֆրանզեն

8800 ֏

Նկարագրություն

1971-ի դեկտեմբերն է, Չիկագոյում և հարակից շրջաններում սպասվում է ահավոր եղանակ։ Քաղաքի գլխին ամպեր են կուտակվում։ Ծխական քահանա Ռաս Հիլդեբրանտը գրեթե պատրաստ է վերջ դնել իր անուրախ ամուսնությանը։ Բայց պարզվում է՝ ընտանեկան միօրինակ կյանքը հոգնեցրել է նաև նրա կնոջը` Մերիոնին, որն էլ ի՛ր գաղտնիքներն ունի։ Նրանց ավագ որդին՝ Քլեմը, քոլեջից տուն է վերադառնում մի որոշումով, որը կցնցի հորը։ Նրանց դուստրը՝ ավագ դպրոցի թագուհի Բեքին, տարվել է կրոնահոգևոր փնտրտուքով, երրորդ երեխան՝ Փերրին, որը կրտսեր դասարանների աշակերտներին թմրանյութ է վաճառում, որոշում է փոխվել և ավելի լավը դառնալ։ 

 

Հիլդեբրանտների ընտանիքում յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության, սակայն այդ ճանապարհին ընտանիքի ամեն անդամ ամեն կերպ խոչընդոտում է մյուսին։ «Խաչմերուկներ» վեպում Ջոնաթան Ֆրանզենը մեկ ընտանիքի օրինակով ներկայացնում է 1970-ականների Ամերիկայի ամբողջ խառնաշփոթը՝ հասարակության ներսում հասունացող ոգևորության ալիքը և բարոյական խորացող ճգնաժամը։ 

 

Այս գիրքը մարդկային հարաբերությունների և մենության մասին է, հայրերի ու որդիների հավերժական պայքարի ու այն մասին, թե երեխաներն ինչպես են կրկնում ծնողների սխալները, որքան էլ ընդդիմանում են նրանց։ Հարազատներ, որոնք իրենց անտարբերությամբ ցավ են պատճառում միմյանց։ 

 

Այս պատմությունը կյանքի այն խաչմերուկների մասին է, որոնցով յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ անցնում է, և, որքան էլ դառը լինի ազատության գինը, այն միշտ տեղ է թողնում հույսի համար։ «Կյանքը խառնաշփոթ է, և դա հրաշալի է»։