BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշել

Տեղի ունեցավ Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում Newmag-ը ներկայացրեց Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» գիրքը։ «Բոլշայա Կնիգա» պետական գրական մրցանակի դափնեկիր գրողի գործերն արժանացել են «Յասնայա պոլյանա» և «Տարվա գիրք» մրցանակների: Իսկ

1923-ին  Սամարղանդ են տարհանում 500 թափառաշրջիկ երեխա։ Հոգնատանջ ճանապարհ, սարսափելի տեսարաններ, ընդարձակ աշխարհագրություն՝ Վոլգայի շրջանի անտառներից, ղազախական տափաստաններից մինչև Կզլկումի անապատներ և Թուրքեստանի լեռներ, բարդ ճակատագրեր, ռեալիստիկ կերպարներ՝ փախստական գյուղացիներ, չեկիստներ, կազակներ, փոքրիկ թափառականների էքսցենտրիկ աշխարհ՝ իրենց լեզվով, հոգեբանությամբ, սնահավատությամբ և մեծ հույսերով։

Չնայած գրքի թեման ծանր է, կարդալու ընթացքում ընթերցողն ականատես է լինում, թե  երեխաներն ինչպես են անցնում տառապանքի երկար ճանապարհ, սովի ու ծանր հիվանդությունների, անասելի դժվարությունների միջով։ Հհեռուստաշնորհանդեսի ընթացքում անդրադառնալով գրքի սյուժեին՝ հայերերն թարգմանության խմբագիր Մարգարիտ Սարգսյանը խորհուրդ է տալիս պարտադիր կարդալ գործը. «Գիրքը կարդալը նախ մտածելու առիթ է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ պատերազմները, մարդիկ ինչ վիճակի կարող են հասնել, ինչպես  կարող են իրար նեղացնել, ինչ հարաբերություններ կարող են լինել մարդկանց միջև մի կտոր հացի համար»:

Ըստ թարգմանչի, «Սամարղանդ տանող էշելոնի» լեզուն ծանր ու բարդ է, նույնիսկ խմբագրելիս հնարավոր չի եղել  զսպել հուզմունքը, որովհետև մեռնող երեխաների մասին պատմությունը ոչ մեկին չի կարող թողնել անտարբեր:

Գիրքը տպագրվել է Newmag-ի ու «Օրակու» հայ-ռուսական մատենաշարի գործակցությամբ: Մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը համարում է, որ գիրքը հրատարակվել է նախ թեման կարևորելու նպատակով: 20-ականների սովը, որը նկարագրվում է գրքում, Իշխանյանի խոսքով, ի տարբերություն Ռուսաստանում 40-ականների սովի, հատուկ ստեղծել էին  բոլշևիկները. «Երբ որ արհեստական է ստեղծվում սով, շատ սարսափելի ու դաժան է, որը շատ ցավոտ թեմա է ռուսների համար` համաշխարհային պատմության մեջ: Թեման կապված է նաև Գուզել Յախինայի քաղաքական դիրքորոշման հետ»:

Ռուբեն Իշխանյանի  խոսքով Յախինայի օրինակը վարակիչ պետք է դառնա հայ գրողների համար, որ մերոնք էլ փնտրեն ու գտնեն նման թեմա, գրեն ու ցույց տան պատմության մութ էջերը սերունդներին. «Մենք անգամ Արցախի թեման լավ չգիտենք, թե ինչ է եղել 1918-1920 թվականներին կամ նույնիսկ Հայատսանում իրականում՝ ինչ է տեղի ունեցել»:

Գուզել Յախինայի նախորդ՝ «Զուլեյխան բացում է աչքերը» գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի կարծիքով, այս գիրքը կարդալիս՝ հնարավոր չէ զերծ մնալ հոգեկան ապրումներից: Նա պարզաբանում է, թե ինչու է հեղինակը գիրքը համարում արկածային գրականություն. «Գիրքը չնայած գեղարվեստական է, բայց մի փոքր նման է լեգենդի, եթե վերցնենք  տեսարանները, կերպարները: Եթե հեռանանք ծանր պատմության նկարագրությունից, իհարկե, արկածային է, որովհետև ունի ընթացք` գնացքը, որի մեջ  տեղի են ունենում տարբեր իրադարձություններ»:

Գուզել Յախինայի այս  գիրքը ռուսական գրական աշխարհում մեծ աղմուկի առիթ դարձավ, քանի որ թեման քիչ ուսումնասիրված ու բավականին սկանդալային է:

Կարդացեք նաև

Տարածել