A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում
Ո՞ր համարի միկրոավտոբուսն է Ավանից հասնում Աբովյան փողոց: Նյարդային վարորդներին և անցորդներին հարցուփորձ անելու փոխարեն՝ կարող եք դիմել A2B Transport հավելվածին: Այն օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել տրանսպորտային երթուղիների որոնման հարցում:
Ծրագրում ներառված են ավտոբուսների, տրոլեյբուսների և միկրոավտոբուսների համարները և երթուղիները:
Երևանում գտնվող զբոսաշրջիկների, հյուրերի և մարզերից եկած ուսանողների համար հավելվածը հասարակական տրանսպորտի մոբայլ ուղեցույց է: Նշելով ուղղությունը հավելվածը իր բազայից փնտրում, գտնում և առաջարկում է ցանկալի տրանսպորտային միջոցի համարը:
[ Start up Հայաստանում ]
- Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»
- Truthly. Անանուն անկեղծություն
- Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում
Հավելվածի հեղինակը Ռոբերտ Լեոնյանն է: Շուկան ուսումնասիրել է, շեշտում է՝ նման հավելվածներ և կայքեր կան, բայց անհարմար են։ A2B Transport –ի ինտերֆեյսը պարզ է, ավտոբուսները նշված են մանուշակագույնով, միկրավտոբուսները՝ դեղինով, իսկ տրոլեյբուսները՝ կանաչով:
Անհարմար է, երբ մարդիկ ծանոթ չեն երթուղիներին և ստիպված են արագ֊ կարդալ միկրոավտոբուսներին մանր տառերով գրված ուղղությունները։
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)