23 միլիոն չծնված աղջիկ. գիտնականները հաշվել են սելեկտիվ աբորտների զոհերի թիվը
23 միլիոնը Իսպանիայի բնակչության կեսն է կամ Ավստրալիայի գրեթե ամբողջ բնակչությունը: Սա 2 անգամ ավելի շատ է, քան Բելգիայի կամ Կուբայի բնակչությունը և 4 անգամ ավելին է, քան Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունը:
Այս հետազոտությունը կատարել են ամերիկացի գիտնականները: Նրանք պարզել են, որ բնակչության սեռային կազմը անհամաչափ է: Աշխարհում ծնվում են ավելի շատ տղաներ, քան՝ աղջիկներ:
Այս տենդենցը հատկապես արտահայտիչ է 11 երկրում: Դրանցից 3-ը հետսովետական հանրապետություններ են՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան: Բայց առյուծի բաժինը Հնդկաստանինն ու Չինաստանինն է:
Անցանկալի դուստրեր
Գիտության զարգացումը մոտ 40 տարի առաջ հնարավորություն տվեց ուլտրաձայնային ախտորոշման միջոցով արգանդում պարզել երեխայի սեռը: Սա հանգեցրեց ընտրողական աբորտների տարածմանը: Ապագա ծնողների համար հնարավորություն ստեղծվեց որոշել՝ լույս աշխարհ բերել երեխային կամ ազատվել նրանից` կախված նրա սեռից:
Աշխարհում ավելի շատ ընտանիքներ որոշում են դադարեցնել հղիությունը, եթե երեխայի սեռը չի համապատասխանում նրանց ցանկությանը: Ավանդաբար ծնողները նախընտրում են լույս աշխարհ բերել տղա երեխա: Այդ պատճառով շատ երկրներում օրենքը բժիշկներին արգելում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը՝ հատկապես հղիության վաղ փուլերում, երբ այն ընդհատելը հեշտ է:
Կարդացեք նաև.
Գերարագ մարզում, որը կարելի է անել ատամները լվանալիս
Խոհանոցային կանոններ, որոնք պարտադիր են
Խնայեք փողերը. մարզասրահին փոխարինող ուղեցույց տան պայմաններում մարզվելու համար
Շատ տղաներ
Ամերիկացի և սինգապուրցի գիտնակլանները ուսումնասիրել են 200 երկրների ծնելիության վիճակագրությունը 1970-2017 թվականներին և հայտնաբերել են նորածինների սեռայի հարաբերակցքության կտրուկ ու անհամաչափ փոփոխություն:
Օրինակ՝ Չինաստանում 2005 թվականին 100 նորածին աղջկան բաժին է ընկել 118 տղա երեխա: 1995-ին Հնդկաստանում 100 նորածին աղջկան՝ 111 տղա:
Ծնելիության անհամաչափ թվաքանակ, ըստ գիտնականների ուսումնասիրության, գրանցվել է 9 երկրներում՝ Ադրբեջանում, Ալբանիայում, Հայաստանում, Վիետնամում, Վրաստանում, Թայվանում, Թունիսում, Չեռնոգորիայում ու Հարավային Կորեայում:
Ընտրովի աբորտների առաջին ու ամենամեծ ալիքը գրանցվել է Հնդկաստանում: Այստեղ տղաների ու աղջիկների անհամաչափ ծնունդները սկսվել են 1975-ից և շարունակվում են մինչև այսօր:
1980-ականների սկզբին նույնը սկսվեց Չինաստանում, Կորեայում, Թայվանում, Թունիսում ու Չեռնոգորիայում: Սակայն այսօր սեռերի հարաբերակցության նորմալ մակարդակը այս երկրներում վերականգնվել է: Բացառություն է Չինաստանը: Այստեղ 100 նորածին աղջկան բաժին է ընկնում 114 նորածին տղա:
Հետխորհրդային 3 հանրապետություններում` Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, ընտրողական աբորտների աճը սկսվել է 1991-92 թվականներին: ԽՍՀՄ փլուզումը համընկավ ծնելիության կտրուկ անկման հետ:
Վրաստանում տղաների ու աղջիկների ծնելիության հարաբերակցությունը արդեն հավասարվել է, իսկ Հայաստանում և Ադրբեջանում ընտրովի աբորտների պրակտիկան դեռևս տարածված է: 100 նորածին աղջկան 2017-ին բաժին է ընկել 112-113 տղա:
Թարգմանեց Արփի Մուրադյանը