BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայերեն հնչողությամբ, բայց Ֆրանսիական նրբագեղությա

Հայերեն հնչողությամբ, բայց Ֆրանսիական նրբագեղությամբ. «Տարեք ինձ» երգի տեսահոլովակի հետնաբեմը (տեսանյութ)

newmag-y-n

2021-ի հոկտեմբերին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի Emmenez-moi երգի հայերեն թարգմանված տարբերակը: Հայերեն այն հնչում է «Տարեք ինձ», կատարում է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Օրիգինալ երգի բառերի եւ երաժշտության հեղինակը շանսոնյեն է, թարգմանությունը կատա

Փարիզյան տրամադրությունն ու հնչյունները սավառնում են հայկական ափերում. Ազնավուրի «Տարեք ինձ» երգի տեսահոլովակը նկարահանվել է Սևանա լճի ափին, բայց Գեղամա գեղեցկուհին կարողացել է փոխանցել փարիզյան շունչ՝ նկատում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը. «Շատ փարիզյան է տրամադրությունը, պոեզիան, իր պատմություններից մեկն է, որը պետք է փորձեի ներկայացնել որպես կին: Այս գործը պետք է երգես հայերեն, որովհետև Ազնավուրը նաև հայ է, բայց նաև պետք է չհեռանաս փարիզյան բույրից ու տրամադրությունից»:

[EMBED_POST: 5955]

Հայերեն հնչողությամբ, բայց ֆրանսիական նրբագեղությամբ. հենց այդպես էլ Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգը կատարում է  Շուշան Պետրոսյանը՝ պահպանելով ազնավուրյան հնչերանգները։ Երգչուհու խոսքով՝ երգը մեծ արվեստ է՝ իր ուրույն պատմությամբ. Ազնավուրն ամեն երգով մի պատմություն էր ներկայացնում. «Մեծագույն հաճույք  և շատ վտանգավոր ու վախենալու բան է երգել վարպետների երգերը, որովհետև եթե նույնիսկ չես անում այնպես, ինչպես ինքն է արել, պետք է գոնե անես քո ձևով՝ չհեռանալով պատմությունից»:

[EMBED_POST: 5956]

                                                                               

Տեսահոլովակում լիճն է, ճայերն ու լազուր հեռուները, կադրից դուրս՝ դրանց ներդաշնակությունը գեղեցիկ մատուցելու աշխատանքը: Տեսախցիկների հակառակ կողմում նկարահանող խումբն աշխատում է՝ յուրաքանչյուր շարժում ու դետալ ընդգծելով հատուկ նրբագեղությամբ:

Կարդացեք նաև

Տարածել