Ով է 2022-ի ամենաէսթետիկ բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագիրք» գործի հեղինակը (տեսանյութ)

Անջալի Մահտոն Մեծ Բրիտանիայի առաջատար մաշկաբան է, Լոնդոնի մասնավոր կլինիկայի սեփականատեր: Բժիշկների ընտանիում մեծացած աղջիկը իր իսկ մաշկային հիվանդությունից հետո սկսում է անձամբ ուսումնասիրել այդ ոլորտը, հետո նաև մասնագիտական լուրջ կրթություն ստանալուց և
ՓԱՍՏ # 1
Անջալի Մահտոն մեծացել է բժշկական միջավայրում՝ ծնողները բժիշկներ են։ Բայց մաշկաբանի մասնագիտությունն ընտրելուն նպաստել է ոչ թե այդ հանգամանքը, այլ անձնական խնդիրը։
ՓԱՍՏ # 2
Մահտոն որոշում է մաշկաբան դառնալ, երբ դեմքի բշտիկները դառնում են իսկական պատուհաս։ Ավելի մեծ ողբերգություն է դառնումպրոֆեսիոնալ մաշկաբանի պակասը, ինչը խորացնում է պրոբլեմը։ 11 տարեկանում բժիշկը նայում է նրան ու սառնասրտորեն ասում՝ բշտիկներից առաջացած սպիների դեմ ոչինչ հնարավոր չէ անել։ Այդ պահին Անջալին ինքն իրեն խոստանում է դառնալայդ ոլորտի լավագույն մասնագետը։
ՓԱՍՏ # 3
Նպատակին հասել է՝ քայլ առ քայլ բարձրանալով մասնագիտական հասունության բոլոր աստիճաններով։ Կարդիֆումստացել է բժշկական աստիճան, դարձել կրտսեր բժիշկ, հետո հմտացել դեղագործության ոլորտում, ստացել մաշկաբան-խորհրդատուի որակավորում։
ՓԱՍՏ # 4
Դոկտոր Մահտոն Բրիտանիայի հեղինակավոր ուսումնական հիվանդանոցներում աշխատելու հարուստ փորձ ունի։ Գլխավոր մաշկաբան-խորհրդատու էր նաև Հյուսիս-ԱրևմտյանԼոնդոնի հիվանդանոցում, որտեղ ղեկավարել է մանկական մաշկաբանության ծառայությունը։ Հիմա Մեծ Բրիտանիայում առաջատար մաշկաբան է, Լոնդոնում մասնավոր կլինիկա ունի։ Մասնագիտացած է մաշկի և մազերի հիվանդությունների բուժման ոլորտում։
ՓԱՍՏ # 5
Անջալին British Skin Foundation-ի ներկայացուցիչ է․ բարեգործական այդ կազմակերպությունը գումար է հանգանակում ու տրամադրում մաշկային հիվանդությունների դեմ պայքարին։ L'Oreal խմբի մեջ մտնող Vichy ընկերության բրիտանական մասնաճյուղի խորհրդատուն է։
ՓԱՍՏ # 6
Հեռուստաալիքները նախընտրում հեռարձակել հենց ա՛յս փորձագետի տեսակետը։մեդիադաշտում Մահտոյի խորհուրդները գիտական գրականության ոլորտում օրիգինալ բովանդակություն են։ Հեղինակավոր հրատարակչություններում նա սյունակագիր է։ Մահտոյի հոդվածներն ու վերլուծությունները միշտ պոպուլյար են։ Նա ակտիվ բժիշկ-մանկավարժ է, որին համաշխարհային հարթակներըհրավիրում են ծավալուն շնորհանդեսների ։
ՓԱՍՏ #7
Անջալի Մահտոն կարծում է, որ ինքնուրույնություն է ստացել 12 տարեկանից՝ հոր մահից հետո, և դարձել է աշխատասեր։ իր դիտարկմամբ, հենց այդ հատկանիշներն են իրեն օգնել, որ գրողդառնա։ Նրա ընտանիքը հաճախ է տեղափոխվել մի երկրից մյուսը․ Ջամմու և Կաշմիր, այդտեղից՝ Սաուդյան Արաբիա, Մեծ Բրիտանիա։
ՓԱՍՏ #8
Այս փուլում Անջալի Մահտոն ընդունում է՝ իր բշտիկները լինելու են ամբողջ կյանքում։ Դա համարում է իր խաչը, որը պիտի կրի։
ՓԱՍՏ #9
Դոկտոր Մահտոն գրեթե ամեն առավոտ մեծ ինտենսիվությամբ զբաղվում է ինտերվալային մարզումներով, յոգայով, հեծանվասարք է քշում։
ՓԱՍՏ #10
Մաշկի խնդիրները հաղթահարելու համար Անջալին հետևում է նաև իր սննդակարգին։ Օգտագործում է միայն թարմ մթերք, հիմնական ուտեստներն են բանջարեղենն ու ձկեղենը։ Պաշտում է կիսով չափ հույն ամուսնու պատրաստած ճաշատեսակները։
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
