BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անհայտ ու ուշագրավ փաստեր անկախ Հայաստանի ամենավառ

Անհայտ ու ուշագրավ փաստեր անկախ Հայաստանի ամենավառ հրապարակախոսի՝ Վահան Իշխանյանի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Վահան Իշխանյանի մահից մեկ տարի անց լույս տեսավ նրա վերջին գործը։ «Դառը ծովը» կենսագրական պատառիկների, գաղափարական փնտրտուքների համագումար է՝ անցած կյանքի ու հայրենիքի ապագայի մասին մտորումներով։ Newmag-ը փաստերով ներկայացնում է Վահան Իշխանյանի ստեղծագոր

1. Վահան Իշխանյանը  լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի որդին է: Մայրը Վահան Չերազի դուստր՝լեզվաբան՝Բյուրակն Չերազն է: Եղբայրը Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:  

2. Ոչ թե Վահան, այլ Վահանչերազ: Իշխանյանի անունը ծնողները դրել են պապի անունն ու ազգանունը միասին՝ ՎԱՀԱՆՉԵՐԱԶ: Հատկապես դպրոցական տարիներին շատ է նեղվել ոչ սովորական անվան պատճառով: Ուսուցիչներից մեկը նույնիսկ ասել էր՝ ՎահանՉեղած: Որոշել էր անունը փոխել. Չերազ-ը միացնել ազգանվանը՝ Վահան Չերազ-Իշխանյան:  

3. Վահան Իշխանյանը 1988–ի արցախյան շարժման երիտասարդ սերնդի վառ  ներկայացուցիչներից է:  

4. Համախոհների հետ հրատարակել է Ինքնագիր հանդեսը:Ինքնագրի 10-րդ համարը լույս տեսավ, առանց նրա, բայց նվիրված՝նրան:  

5. Առաջին հոդվածը տպագրել է 1983 թվականին, երբ ուսանող էր: Վահանի խոսքով՝ այն, ինչ արտասահմանցի գործընկերները չորս տարի սովորում էին համալսարաններում, սովորեց, խմելով, ձեռքի հետ՝  10-15 տարում:  

6. 2004-ին լույս է տեսել «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» գիրքը: 2010-ին հրատարակել է «Անմազ» պատմվածքների ժողովածուն,  «Կրոնի ազատությունը Հայաստանում» գիրքը համահեղինակությամբ, 2014-ին տպագրվել  է  «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գիրքը  համահեղինակությամբ,  2017-ին  «Ռուսուլմանի նոթեր»-ը:  

7. Վահան Իշխանյանը համահեղինակությամբ նկարահանել է «Սպասում» և «Միքայել հրեշտակապետի կանայք»  վավերագրական ֆիլմերը: Սպասումը բանակային ծառայությունից հրաժարված, 2 տարի ազատազրկման դատապարտված Եհովայի վկա տղայի մասին է: «Միքայել հրեշտակապետի կանայք» ցուցադրվել է «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Պատմում է Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքի մասին:  

8. Գյուղում ապրում են 80 հոգի՝ հիմնականում ծեր կանայք: Նրանք ամեն  կիրակի, առանց հոգեւորականի, պատարագ են մատուցում, մեղքերի համար ներողություն խնդրում Աստծուց:  

9. Վահան Իշխանյանը նորանկախ Հայաստանի առաջին բլոգերներից է: Բլոգում Իշխանյանը պատմում է, որ միշտ հավես չէր անում մտնել դանդաղ, գրքաշ հայկական ինտերնետ: Բայց որոշեց կայք ունենալ ու բոլոր իր նյութերը հավաքել մի տեղ, որ մի օր գիրք գրի:  

10. Հարազատներն ու ընկերները պատմում են, որ Վահանը հակադրվում էր բոլորին: Մարդ, որ միշտ հոսանքին հակառակ էր գնում, երբեքչ էր հարմարվում իրավիճակին: Վերջին  տարիներին  ապրել է Կանադայում  Ֆեյսբուքում Վահան Իշխանյանի վերջին գրառումը Կանադայի Քվեբեկ նահանգի ազգային կերակուրներից մեկի՝ կարտոֆիլով, պանրով ու սոուսով Պուտին կոչվող ուտելիքի մասին էր: Վահանը գրում է, որ Պուտին բառը խարխլում է քվեբեկյան խոհանոցի ավանդույթը: Քվեբեկցիների սիրելի կերակուրի անունն ու Ռուսաստանի նախագահի ազգանունը քերականական իմաստով նույն անուն են։

Կարդացեք նաև

Տարածել