Ակբա Լիզինգը՝ Francofest գրականության ու արվեստի փառատոնի գլխավոր հովանավոր
10/10/2024
Newmag հրատարակչության FrancoFest2024 ֆրանսիական գրականության ու արվեստի փառատոնի գլխավոր հովանավորն Ակբա Լիզինգ ընկերությունն է։
Արդեն երկրորդ անգամ Ակբա Լիզինգը գործակցում է newmag-ի հետ և աջակցում Հայաստանում FrancoFest փառատոնի իրականացմանն ու դառնում գլխավոր հովանավորը: Այս միջոցառումն արտացոլում է Ակբա Լիզինգի հավատարմությունը ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև մշակութային և կրթական արժեքների աջակցմանը: Ակբա Լիզինգը կարևորում է նմանատիպ միջոցառումների իրականացումը, որոնք նպաստում են գրականության և մշակույթի զարգացմանը։
21 տարի առաջ` 2003-ին Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։ Հայաստանում ներդրվեց ֆինանսական նոր գործիք՝ խթանելով Հայաստանի տնտեսության զարգացմանն ու աճին։ Ի սկզբանե Ակբա Լիզինգը կենտրոնացած էր գյուղատնտեսական ոլորտում։ Տարիների ընթացքում Ակբա Լիզինգի գործունեությունն ընդլայնվեց՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ճյուղերը։ Այժմ Ակբա Լիզինգի շնորհիվ հնարավոր է ձեռք բերել վերամշակման ու բժշկական սարքավորումներից մինչև տրանսպորտային միջոցներ, «կանաչ» էներգետիկ համակարգեր և այլն։

Լինելով ֆինանսական ընկերություն, Ակբա Լիզինգը մշտապես կանգնած է նոր գաղափարների, նորարարության, արվեստի ու մշակութային իրադարձությունների կողքին։ «Մեծ պատիվ է լինել Francofest-ի գլխավոր հովանավորը և աջակցել Հայաստանում մշակութային կյանքին: Ակբա Լիզինգը միշտ կարևորել է մշակութային և գրական արժեքների տարածումն ու զարգացումը։ Մշակույթը և գրականությունը մշտապես չափազանց կարևոր դեր են ունեցել սերունդների կրթության և բազմակողմանի զարգացման համար։ Հետևաբար, մենք չէինք կարող չաջակցել FrancoFest-ի իրականացմանը։ Վստահ ենք, որ այս միջոցառումն էլ ավելի կնպաստի մեր երկրում ընթերցանության զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
Այսօր Ակբա Լիզինգը զբաղեցնում է ոլորտի 50%-ից ավելին՝ պահպանելով իր առաջատար ու կայուն դիրքը Հայաստանի լիզինգային շուկայում։ Ակբա Լիզինգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը և Ակբա բանկի մասնաճյուղերի լայն ցանցի շնորհիվ ներկա է Հայաստանի բոլոր շրջաններում:

«Հպարտ ենք, որ հիմնադրումից ի վեր Ակբա Լիզինգը շարունակում է մնալ Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարը։ Մեր այս դիրքն ամրապնդվում է բարձրորակ ծառայություններով, կայուն և փոխշահավետ համագործակցությամբ մեր հաճախորդների ու մատակարարների հետ։ Ակբա Լիզինգի նպատակը միշտ եղել է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ մատուցելով արդի սարքավորումների ֆինանսավորման հնարավորություն»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
Լինելով նորարար ընկերություն՝ 2014-ին Ակբա Լիզինգը ստեղծեց Green Leasing ենթաբրենդը, որն ուղղված է Հայաստանում «կանաչ» էներգետիկ համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմանը։ Green Leasing ենթաբրենդի ներքո Ակբա Լիզինգն իրականացնում է արևային կայանների, էլեկտրական մեքենաների և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)