Որ մասնագիտություններն են նորաձև AI դարաշրջանում (տեսանյութ)
09/04/2024
Ինչ աշխատատեղեր ու մասանգիտություններ են հարկավոր սովորել AI դարաշրջանում։ Ովքեր են այն երջանիկները, որ կարողացել են մուտք գործել Արհեստական ինտելեկտի ոլորտ ու մրցել ռոբոտների հետ հավասարը հավասարի պես։
Արհեստական բանականություն կամ ինտելեկտ արտահայտությունը հայտնի դարձավ 1956 թվականին Հանովերում կայացած համաժողովին։ Կես դար անց, AI–ը մեր առօրյայի մի մասն է, ինչպես ինտերնետը կամ բջջային կապը։
Արհեստական բանականության ոլորտը համաշխարհային շուկայում գնահատվում է մոտ 150 միլիարդ դոլար: Կանխատեսվում է, որ այն առաջիկա 7 տարիներին կաճի մոտ 13 անգամ։
Ընկերությունների 83% հայտարարում է, որ արհեստական բանականությունն իրենց բիզնես պլանների գլխավոր ուղղությունն է։ Netflix–ն ավտոմատացված անհատականացված համակարգերի շնորհիվ ամեն տարի մեկ միլիարդ դոլար է աշխատում։ Ընկերությունների 48% տվյալների հետ արդյունավետ աշխատելու համար օգտագործում է արհեստական բանականության որևէ կոմպենենտ։ Բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների 38% ԱԲ–ն օգտագործում են ախտորոշումների համար։
ԱԲ մասնագետ դառնալու համար ինքնակենսագրականում պետք է ունենալ այս հմտությունները. վերլուծական միտք,, հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, ժամանակի ու ինքնակազմակերպման կառավարում, ճկուն միտք։
Ահա և Արհեստական բանականության թափուր աշխատատեղերի 10 ոլորտները
1. Ինժեներ
2. Ռոբոտատեխնիկ
3. Քոփիռայթեր
4. Ճարտարագետ
5. Լեզվի ինժեներ
6. Էթիկայի մասնագետ
7. Թվային մարկետոլոգ
8. Գիտական հետազոտող
9. Տվյալների մշակման մասնագետ
10. Արհեստական բանականության հետ աշխատող մարզիչ
Արհեստական բանականությունը բոլոր ոլորտներում է՝ բժշկությունից, մինչև սննդի արտադրություն, գյուղատնտեսություն, շինարարություն ու մշակույթ։ Արհեստական ինտելեկտի ոլորտը խոստանում է հարմար ու վառ տպավորություններով աշխատանք։ Բնականաբար, այս ոլորտում ամենաբարձր վարձատրվողներն են, բայց շուկան ապրում է, այսպես ասած, high talent gap պահանջարկն աճում է, իսկ որակավորված մասնագետները քիչ են։
Newmag-ը SMART մատենաշարով հրատարակել է Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը, որտեղ կարող եք գտնել ցանկացած հարցի պատասխան, որն առընչվում է AI-ի հետ։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Դիջիթեյն։
Կարդացեք նաև
Հենրի Քիսինջեր
Էրիկ Շմիդտ
Դանիել Հաթենլոքեր
2900 ֏
Նկարագրություն
Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան:
Գիտնականները հուսով են, որ արհեստական բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովի և կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ դրա աշխատանքի շատ գործընթացներ անհասկանալի են մարդկանց համար։ Գրքի հեղինակները քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Նրանք բացատրում են պատմական արմատական փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում:
Այս գիրքը կօգնի հասկանալ ներկան՝ արհեստական բանականության հետագա ազդեցությունը գնահատելու համար: