BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ չի կարելի անել օդակայանում․ կատակները կարող ե

Ի՞նչ չի կարելի անել օդակայանում․ կատակները կարող են փչացնել թռիչքը

Կատակներ ռումբերի ու ահաբեկչությունների մասին
Միտքը, որ ձեզ մոտ կարող է ռումբ լինել, ինքնին ծիծաղելի է: Ձեզ նայող յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ երբևէ ահաբեկչություններով չէիք զբաղվի: Այնպես որ կարելի է նաև կատակել:
Խորհուրդ չենք տալիս
Հեսթերը պատմում է Լոս Անջելեսի օդակայանում վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին: Ուղեբեռում աերոզոլի, սուր իրերի կամ պայթուցիկների առկայության մասին հարցին, ուղևորներից մեկը դրական պատասխան է տվել ու իր ուղեկցին կատակով հարցրել է, թե չի մոռացել արդյոք ճամպրուկի մեջ դնել ռումբը: Կատակասեր ուղևորին ձերբակալել են «նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգի» մեղադրանքով: Հետագայում այդ մեղադրանքը հանվեց, այդուհանդերձ չարժե նրանից օրինակ վերցնել ու օդակայաններում ահաբեկչության թեմայով կատակել:  Հեսթերի խոսքով` աշխատակիցներն ուղղակի պարտավոր են հայտնել նմանատիպ ցանկացած դեպքի մասին, եթե նույնիսկ ակնհայտ է, որ դա կատակ է:
Հրաժարվել հարցերին պատասխանելուց
Իհարկե օդանավում ձևական բնույթ կրող հարցերն ու պահանջները նյարդայնացնում են: Դժվար թե վթարի դեպքում սեղանիկի դիրքը էական նշանակություն ունենա: Բայց ուղեկցորդները պարտավոր են նախազգուշացնել ու կարգուկանոնին հետևել:
Հեսթերը պատմում է միջադեպի մասին, երբ ուղևորներից մեկը հրաժարվում էր պատասխանել ուղեկցորդի բոլոր հարցերին ու չէր կատարում պահանջները: Ի վերջո անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին նրան: Այո, երբեմն խոսելու ցանկություն չեք ունենում, բայց պետք չէ աշխատակիցների համբերությունը սպառել:



Կարդացեք նաև․



Մի փորձեք օդանավ չթույլատրված ապրանքներ անցկացնել
Երկար հերթեր, հարցաքննություն, խուզարկում. թվում է ժամանակի կորուստ է: Բայց անհրաժեշտություն է և հիմնավորված է: Ուղևորներից շատերը փորձում են օդանավ չթույլատրված իրեր անցկացնել:
Հեսթերի խոսքով ուղևորներն անհավանական հնարքներ են կիրառում չթույլատրված իրերն անցկացնելու համար:  Շատ դեպքերում դրանք կենցաղային իրեր են, բայց նույնպես արգելված: Դրանք թաքցնում են կեղտոտ ներքնաշորերի մեջ։ Նրանց թվում է, որ աշխատակիցներին տհաճ կլինի ստուգելը, բայց նրանք պարտավոր են ստուգել:
Արբել ու ասել, որ ալկոհոլ եք օգտագործել
Երբեմն ալկոհոլն օգնում է թռիչքի վախերը հաղթահարելու հարցում, բայց նույնիսկ, եթե օդանավում ալկոհոլային խմիչքներ են հյուրասիրում, արբած ուղևորին օդանավ բարձրանալ թույլ չեն տա:

lifehacker




Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում





 

Տարածել