Առեղծվածային ու սկանդալային առաջնությունն ավարտվեց. Ալաշկերտի չեմպիոնության պատմությունը
Կոռուպցիոն սկանդալը չլիներ` ալաշկերտցիների փոխարեն կլինեին գյումրեցիները: Համենայն դեպս, նախքան որակազրկվելը Շիրակը բավականին մեծ միավորների պաշար ուներ:
Մայիսի 5-ը ճակատագրական եղավ
ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշեց ակումբի ակտիվից հանել 12 միավոր: Այդ միավորները փաստացի հանվեցին մայիսի 18-ին, երբ Շիրակը բողոքարկեց ու մերժում ստացավ: Այս դեպքում արդեն առաջին հորիզոնական բարձրացավ Ալաշկերտը, որն ամեն ձեւ պայքարում էր չեմպիոնությունը պահպանելու համար:
Շիլակի ամենահամեղ կտորը` Ալաշկերտին
Սկանդալի մեջ ամենաշատն օգտվեց Ալաշկերտը: Եվրագավաթային ուղեգիր նվաճելու երկու տարբերակ կար` հաղթել Հայաստանի գավաթը կամ ԲԽ-ում մտնել լավագույն եռյակը: Թիմը գավաթի եզրափակիչում պարտվեց Գանձասար-Կապանին, բայց այդ ժամանակ արդեն հայտնի էր` Շիրակից հանվել է 12 միավոր: Դա բավարար էր աչքերը փակ չեմպիոն դառնալու համար, քանի որ Շիրակից հետո ամենաշատ միավորները հենց Ալաշկերտն ուներ: Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Հայաստանը կներկայացնի Ալաշկերտը:
Կարդացեք նաև.
- Շիրակը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի, ՀՖՖ-ն շարժվել է ըստ օրենքի. սկանդալի ժամանակագրությունն ու հետագա զարգացումները
- Արարատը Հայաստանում է. ո՞վ է ազգային ընտրանու նոր ֆուտբոլիստը Կոլումբիայից
- Gone Too Soon. 5 ֆուտբոլիստ, որոնց գնդակից բաժանեց մահը
Շիրակը կատարեց խոստումը
Կարգապահական կոմիտեի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Շիրակը հրաժարվեց մասնակցել վերջին տուրի խաղին: 30-րդ տուրում նախանշված Շիրակ-Փյունիկ խաղը չկայացավ: Այդպես Շիրակը կատարեց խոստումը եւ բոլոր թիմերով հանդերձ դուրս եկավ հայաստանյան առաջնություններից
Հայկական ֆուտբոլում աննախադեպ պատմություններով եւ առեղծվածային առաջնությունն ավարտվեց այսպես: Չեմպիոնի գլխավոր հավակնորդը նույնիսկ լավագույն եռյակում չէ:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)