BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գիտակցեք, ընդունեք և կարեկցեք. երեք պարզ քայլ՝ միա

Գիտակցեք, ընդունեք և կարեկցեք. երեք պարզ քայլ՝ միայնությունը հաղթահարելու համար



  1. Գիտակցում




Նախ անհրաժեշտ է գտնել խնդրի աղբյուրը: Հիշեք, որ պահից եք ձեզ միայնակ զգացել, ինչից սկսվեց այդ զգացումը: Տառապո՞ւմ եք անքնությամբ, կրծքավանդակի շրջանում ցա՞վ եք զգում, շնչառությո՞ւնն է անկանոն. այս ամենը կարող է նաև միայնության զգացողության հետևանք լինել:


  1. Ընդունում




Միայնակ մարդիկ հաճախ են խուսափում անկեղծ լինել իրենք իրենց հետ: Նրանք ամբողջությամբ նվիրվում են աշխատանքին, օրը լցնում գրքով, կինոներով կամ օնլայն խաղերով, միայն թե չհիշեն, որ մենակ են: «Փախուստի» այս միջոցը կարճ ժամանակով է օգնում խուսափել բացասական մտքերից:


Կարդացեք նաև.



Փախուստի մյուս միջոցը՝ փորձել հասկանալ, թե ինչու եք մենակ: Հաճախ միայնակ մարդկանց թվում է, թե հենց հասկացավ, ինչու է միայնակ, կարող է հեշտությամբ ազատվել դրանից, ամեն ինչ փոխել իր կյանքում, սակայն դա այդպես չէ: Նախ հոգեբաններն առաջարկում են առանց ընդդիմանալու ընդունել ու զգալ միայնությունն ամբողջությամբ:


  1. Կարեկցանք




Անընդհատ հիշեցրեք ձեզ, որ շրջապատի մարդիկ էլ կարող են իրենց միայնակ զգալ:  Դա բնական է, դրա միջով բոլորն են անցնում: Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ իրենց միայնակ են զգում: Փորձեք կողքից նայել ձեզ, մտահոգվել ձեր մասին ճիշտ այնպես, ինչպես կմտահոգվեիք ուրիշի համար:
Եթե ունեք մտերիմ մարդիկ, որոնց կարող եք վստահել, կիսվեք ձեր մտահոգություններով, պատմեք առաջին հայացքից ամենահիմար վախերի մասին: Վստահ եղեք, կհասկանաք, որ իրականում մենակ չեք:
Մենակությունը նաև իր դրական կողմերն ունի. այն կարող է հուշել, որ ձեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերությունները չեն բավարարում ձեզ, կօգնի վերանայել ու վերաշտկել դրանք: Ի վերջո, միայնակության զգացողության գիտակցումն ու ընդունումը սովորեցնում է մտահոգվել ու օգնել նաև նման իրավիճակում հայտնված մարդկանց:

 LIFEHACKER

Տարածել