[Անիծյալ երկուշաբթին] Կորոնավիրուս. իրական վտանգները
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին մեր արձագանքը մարդկային կողմնակալության հետաքրքիր դրվագներ է բացահայտում: Առաջինն այն, որ մենք ռիսկերը սարսափելի վատ ենք կառավարում:
1.Տանը մնալու իրական պատճառը
Վարակակիրների մեծ մասի մոտ վիրուսը մեղմ է արտահայտվում, ինչպես օրինակ սովորական գրիպի դեպքում կլիներ: Փաստացի, որոշ դեպքերում ախտանշաններն այնքան թույլ են, որ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն լինում, որ վարակված են: Եվ այս ամենի ֆոնին որոշ մարդկանց համար տանը մնալը, աշխատանքի չգնալը, չեղարկված թռիչքները կամ արտակարգ դրությունը չափազանցված են թվում: Մարդիկ մեղադրում են լրատվամիջոցներին խուճապ տարածելու մեջ, բայց ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ:
Տեսեք, ես գիտեմ, որ սովորական գրիպը տարեկան մեծ թվով մարդկանց մահվան պատճառ է դառնում և, որ կորոնավիրուսը հիմնականում վտանգավոր է 70-ն անց մարդկանց համար, բայց պետք է հասկանալ, որ տանը մնալու նպատակը ոչ այնքան մեր հիվանդանալու հավանականությունը կանխելն է, որքան պրոցեսը դանդաղեցնելը, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա կառավարել իրավիճակը:
Տանը մնալն անհատական ռիսկերի տեսակետից անիմաստ ու անօգուտ է թվում, բայց համակարգային ռիսկի տեսակետից, դա միակ խելամիտ բանն է: Ամեն ինչ շատ պարզ է: Ես և դու չենք մահանա, հնարավոր է նույնիսկ չվարակվենք, բայց մենք կարող ենք վարակել ուրիշներին, ինչի հետևանքով այլ մարդիկ կարող են մահանալ:
2. Ընտրիր՝ առողջապահակա՞ն ճգնաժամ, թե՞ տնտեսական
Եթե դու խելամիտ ես ու առողջությունը կարևորելով մնում ես տանը, մեկ այլ ռիսկ է առաջ գալիս՝ տնտեսական ճգնաժամը: Մյուս կողմից, եթե պետությունները խուսափեն տնտեսական անկումից և մարդկանց խրախուսեն ապրել սովորական կյանքով, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ առողջապահական համակարգի համար:
Հետաքրքիր է, որ տարբեր երկրներ և մշակույթներ տարբեր կերպ են արձագանքում այս երկընտրանքին: Որոշ երկրներ նախընտրում են տնտեսական կայունությունը, մյուսները չեն ուզում մարդկանց առողջությունը զոհել կարճաժամկետ տնտեսական կայունության համար: Ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն էր ավելի արդյունավետ ու խելամիտ:
Կարդացեք նաև.
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթահարել զղջումը
- [Անիծյալ երկուշաբթին] Քո հաջորդ մեծ ցատկը․ Մարկ Մենսոն
- [Անիծյալ երկուշաբթին] Ինչպե՞ս փրկել աշխարհը (կամ գոնե ինքդ քեզ)
3. Մեր կողմնակալ պահվածքը
Կորոնավիրուսին մարդիկ արձագանքում են կամ խուճապով կամ էլ հերքումով: Մի մասն ասում է, որ աշխարհի վերջն է, մյուսները վստահ են, որ եղածը մեծ բան չէ:
Իրականում, ինչպես միշտ, ճշմարտությունն այդ երկուսի մեջտեղում է: Անհատապես մենք մեծ ռիսկի տակ չենք, բայց համակարգային առումով, ռիսկը շատ մեծ է: Պարզապես մեր ուղեղը տարբեր իրավիճակների սովոր է նայել միայն մեկ ուղղությամբ՝ ինչպես տվյալ իրավիճակը կազդի անձնապես մեզ վրա, ոչ թե երկրի կամ աշխարհի:
Պամտականորեն ամենահամակարգային և մեծ փոփոխությունները առաջացել են ճգնաժամների արդյունքում: Մարդու անձնային փոփոխությունները ևս տրավմայի արդյունքում են տեղի ունենում: Միշտ էլ հնարավոր է փլուզվող իրականության վրա նոր բան ստեղծել:
Առողջ եղեք, հաճախ լվացեք ձեռքերը և որոշ ժամանակով հեռու մնացեք ձեր տատիկից ու պապիկից:
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: