Ռեյչլ Հոլիսի օրինակով. Աննա Մինասյանի հաջողության պատմությունը
«Я борец». կարճ՝ ընդամենը մեկ բառ, որն ամբողջությամբ բնութագրում է Աննա Մինասյանին: Մեր հերոսուհին ապրել-մեծացել է Ռուսաստանում: Համակրանքը, որն ի վերջո վերածվելու էր մեծ սիրո ու ընտանիք կազմելու պատճառ, նրան բերեց հայրենիք:
Երեխայի հետ երեխա, մեծի հետ` մեծ: Նա զգում է փոքրիկների հոգեբանությունը, մտերմանում րոպեների ընթացքում ու դառնում նրանց ընկերը: Հենց դրա համար էլ որոշեց իր փոքրիկ ընկերների բանակը մեծացնել եւ նրանց հավաքել մի տեղում՝ մանկական զարգացման կենտրոն, որտեղ մեծ ու փոքր չկա՝ կան ընկերներ:
Մանկակական զարգացման կենտրոններ ստեղծելն ամուսնու միտքն էր: Ամուսինն էլ օգնեց Աննային իրագործել բիզնես-գաղափարը: Աննան խոստովանում է` սկզբում երկմտանք կար` գուցե չստացվի կամ` չկարողանա. պատասխանավությունը մեծ էր:
Նա Էմոցիոնալ է, տեսակով ուժեղ ու չհանձնվող: Դժվարությունների վրա աչք փակելով, 7 անգամ չափելով ու մեկ անգամ կտրելով էլ Աննան որոշումներ է կայացնում ու անվախ քայլում իր երազանքերի ճանապարհով:
- Ռեյչլ Հոլիսի օրինակով. Գոհար Նավասարդյանի հաջողության պատմությունը
- Ռեյչլ Հոլիսի օրինակով. գործարար Արփի Կարապետյանի պատմությունը
Մի փոքր հուզված ու թաշկինակը ձեռքին մեր հերոսուհին newmag ընկերության «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքի շնորհանդեսին ներկայացրեց չարդարանալու, ուժեղ ու հաջողակ լինելու իր բանաձևը: Հրավիրվել էր, որպես ուժեղ, համառ ու համարձակ կին, հուզվեց, երբ սկսեց խոսել, թե ինչպես փոքրիկ Աննան դարձավ բիզնես լեդի:
Աննա Մինասյանը newmag հրատարակչության մրցանակաբաշխությանը ներկայացավ պատրաստված՝ ինչպես չարդարանալ ու ինչպես հասնել հաջողության փոքրիկ մոտիվացիոն ուղերձով: Համարձակ ու մոտիվացիոն ելույթի համար Աննան newmag-ից նվեր ստացավ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը, Pregomesh ապրանքանիշի զարդեր ու Armenia Wine գինի: Newmag հրատարակչությունը Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսը կանանց համար մոտիվացիոն փորձի փոխանակում էր՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի հեղինակի ու newmag-ի ընտրած հերոսուհիների օրինակով:
[embed]https://youtu.be/rC0MhEBVjik[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)