JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ռեյչլ Հոլիսի օրինակով. գործարար Արփի Կարապետյանի պ

Ռեյչլ Հոլիսի օրինակով. գործարար Արփի Կարապետյանի պատմությունը

Արփին ամեն առավոտ հյուրասենյակի սեղանին երկու սուրճ է դնում՝ ամուսնու և իր համար: Խոսում են օրվա պլանների մասին, հետո ամուսնուն ճանապարհում է աշխատանքի ու ինքն էլ գնում իր սեփական գրասենյակ, ժպիտով արդարանալով՝ լավ է, որ դու ես քո ղեկավարը, մի քիչ երկար կքնես:
Եվ այսպես ամեն օր Արփին քայլում է դեպի Արամի փողոց, դեպի իր սեփական ընկերություն: Երբ համալսարան էր ընդունվում, չէր էլ մտածում, որ կունենա իր ընկերությունն ու մասնագիտությունը:
Հոգեբանությունն ուսումնասիրելն օգնեց դառնալ լավ մասնագետ մարդակային ռեսուրսների կառավարման ոլորտում: 17 տարեկանում սկսեց սովորելուն զուգահեռ նաև աշխատել: Առաջին բիզնեսն էլ Արփին հիշում է, մութ ու ցուրտ տարիներին հիմնեց:
Նորը տեսնելու, սովորելու եւ ձգտումն էլ Արփիին տարավ Սանկտ-Պետերբուրգ: Հոգեբանի որակավորում ստանալուց հետո ուսումը շարունակեց Ռուսաստանի Պետական համալսարանում: Երբ կրթություն ստանալուց հետո վերադարձավ Հայաստանում ընդամենը 3 կազմակերպություն կար, որ զբաղվում էր մարդկային ռեսուրսների կառավարմամբ:



Կարդացեք նաև.



Արփին ոչ միայն սիրում է սեփական ու ընտանեկան լուսանկարները թերթել, այլ նաև նկարել: Վերջին անգամ նկարել էր կերպարվեստի դասին՝ 4-րդ դասարանում: Տարիներ անց, մատիտը նորից ձեռքը վերցրեց  որդու համար եւ չդիմացավ ստեղծագործելու գայթակղությանը ու սկսեց նորից նկարել՝ օրվա հույզերը հանձնում է սպիտակ թղթին:
Բիզնես Լեդին հաջողության բանաձևը ներկայացնելու համար Աղջիկ ջան մի արդարացիր գրքի շնորհանդեսին է՝ Լեդիների հավաքին: Նա մեկն է այն երեք կանանցից, ովքեր Աղջիկ ջան, մի արդարացիր գրքի շնորհանդեսին ստացան մրցանակներ: Մրցանակ, որովհետև Ռեյչլի պես, ուշքի են եկել, չեն արդարացել ու առանց վարանելու գնացել են իրենց երազանքի հետևից: Այս մրցանակաբաշխությամբ Նյումեգը, ի դեմս, Արփիի ցանկանում էր ցույց տալ. հնարավոր է հաջողել հենց Հայաստանում: Արփի Կարապետյանը նվեր ստացավ Ռեյչլ Հոլիսի նոր գիրքը, Պրեգոմեշ զարդ, գինի Արմենիա վայնից:
Արփին վստահ է, հաջողության հասնելու համար պետք է համարձակ լինել: Հետաքրքիր գաղափարներն ու նորարարական մտքերը ոչինչ են առանց վստահ քայլերի:
[embed]https://youtu.be/-yMp-mx46g4[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել