Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)
Ուղիղ 5 տարի առաջ Newmag ամսագիրը դարձավ հրատարակչություն ու սկսեց իր առաջին գրքերի հրատարակությունը: Այս տարիների ընթացքում բոլոր գրքերը տպագրվում են հենց Antenor-ում: Իսկ այս տարի արդեն սկիզբ է առնում նոր գործակցություն՝ Antenor-ը նաև Newmag Winer Fest-
Newmag-ի ու Antenor-ի գործակցության մասին տպարանի տնօրենը կարող է պատմել երկար, բայց նախընտրում է մի քանի տարվա համատեղ աշխատանքը բնութագրել հակիրճ. «Երբ առաջին գիրքը տպեցինք, շնորհանդեսը շատ լավ հիշում եմ, դրանից հետո պարզ դարձավ, որ այդ գիրքը մեծ քանակով կտպվի ու տարածում կգտնի»:
Newmag-ի հետ գործակցությունը տպարանի համար նոր էջ էր: Աշխատանքը և՛ հետաքրքիր է, և՛ պարտավորեցնող: Այդ ընթացքում տպարանում ավելացան աշխատակիցներ ու սարքավորումներ՝ ընթերցողը սպասել չի սիրում, պետք է գրքերը ժամանակին հասցնել նրան. «Newmag-ը մեր համար նոնսենս էր, չէինք պատկերացնում որ 2000 օրինակ կտպենք, մի քանի օրում կվաճառվի ու նոր տպաքանակի կարիք կլինի»:
5 տարվա համատեղ աշխատանքից հետո Antenor-ն այսօր ոչ միայն գործընկեր է, այլև հովանավոր: Newmag-ի հետ տպագրել է մոտ 100 գիրք: Առջևոմ համատեղ նոր ծրագրեր են ու նոր գրքեր:
Newmag Winer Fest-2023-ը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցում, փետրվարի 18-ին, 12:00-ից սկսած՝ ավելի քան 10 ժամ:
Կարդացեք նաև
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)