ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Summer Fest-ին տեղի ունեցավ սոցիոլոգներ Միհրան և

Summer Fest-ին տեղի ունեցավ սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Պատմագիտական այս հետազոտությունն արվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Մինասյան» մատենաշարով: Հետազոտության պատճառը դեմոգրաֆիական աղետն է՝ Հայաստանի բնակչությունը վերջին 4 տարում միայն պակասում է: «Լոսից եկող կա՞» գրքի ուսումնասիրության հեղինակները զրուց

Ինչո՞ւ հենց ընտրվեց Լոս Անջելեսը որպես ուսումնասիրության տեղանք. «Լոսից եկող կա՞» գրքի հեղինակ Միհրան Գալստյանը շնորհանդեսին պարզաբանեց, որ  հենց այնտեղ է ամենամեծ հայ համայնքը բնակվում, բացի դրանից շատ բազմատարր են, քանի որ ապրում են հայ էթնոսի տարբեր խմբեր, որոնք Լոս Անջելես են ներգաղթել տարբեր պատմական ժամանակաշրջաններում ու տարբեր երկրներից:

 

«Կարծում եմ, որ նախ պետք է վերանայենք հայրենադարձություն հասկացությունը։ Երբ ասում ենք հայրենադարձություն,  հասկանում ենք՝  մարդիկ մեկ անգամ եղել են այդ երկրում, հիմա վերադառնում են այդտեղ։ Հիմա սփյուռքյան գրականության մեջ «էթնիկ ներգաղթ» տերմինն են փորձում օգտագործել։ Այս տերմինը միգուցե կարող  է համահունչ լինել մեր հայկական սփյուռքի առանձնահակություններին։ «Էնթիկ ներգաղթը» իր մեջ կարող է ներառել ավանդական ու ժամանակակից սփյուռքը»։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի համոզմաբ, գիրքը  լեգենդների ու միֆերի խնդրին վերաբերող և կարծրատիպերը կոտրող  ուսումնասիրություն է:  «Այս աշխատությունը պատասխանում է հետևյալ հարցին, եթե չեն գալիս, ինչո՞ւ չեն գալիս, միայն հայրանասիրությունը բավակա՞ն է, որ սփյուռքահայը վերադառնա, կարծում եմ՝ ոչ: Նյութատնտեսական հանգամանքներ կան և ի՞նչ է պետք այստեղ ապահովել՝ սկսած օրենսդրական դաշտից»։

 

Գրքի մյուս հեղինակի՝ ԱՄՆ-ում բնակվող Նարե Գալստյանի խոսքով, դժվար է վերցնել մի խումբ ու ասել, որ իրենք, օրինակ, իրենք հակված են Հայաստան գալ ու հաստատվել. « Կարելի է ասել, որ երկրից գնացածների մոտ Հայաստանի հետ կապերն ավելի իրական են: Ու հետ վերադարձողների մի իրական խումբ, Հայաստանից Լոս Անջելես գնացած հայերն են, որովհետև ունեն ընտանիքի անդամներ, բնակարան, շրջապատ: Գրքում առանձնացրել ենք նաև երիտասարդ սերնդին, որոնք փորձնական ժամանակով տեղափոխվում են Հայաստան»։

Հեղինակները նշում են, որ հայրենադարձությունը չեն դիտարկել  որպես զուտ էմոցիոնալ երևույթ կամ էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված խնդիր: Դիտարկել են  միգրացիոն տեսանկյունից և վերհանել այն խնդիրները, որոնք հուզում են նրանց՝ հայրենադարձության մասին մտածելիս: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանն ուսումնասիրությունը համարում է քայլ առաջ. «Այն, ինչ արել են Միհրան և Նարե Գալստայնները, բավականին տաժանակիր աշխատանք է, դժվար է հսկայական մեգապոլիսում անել սոցիոլոգիական հարցում, բացի դրանից կիրառվել է գիտական լուրջ մեթոդոլոգիա: Այս հետազոտությունը մի քայլ առաջ է ուսումնասիրությունների առումով»:

 

Պատմագիտական հետազոտությունն արվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Մինասյան» մատենաշարով: Հետազոտության պատճառը դեմոգրաֆիական աղետն է՝ Հայաստանի բնակչությունը վերջին 4 տարում միայն պակասում է: «Մինասյան» գիտական դրամաշնորհի պատասխանաու Վահրամ Տեր- Մաթևոսյանի խոսքով, գրքի ընտրության հարցում փորձել են նկատի ունենալ մասնագետների պատրաստվածության մակարդակը, նրանց ունեցած գիտական վաստակն ու ճանապարհը. «Ուստի այս առումով այս աշխատությունից հենց այսպիսի ակնկալիք կար, խնդիրն այնքան մեծ էր ու ծավալուն, որ միայն միջգիտակարգային մոտեցմամբ էր կարելի  ունենալ այնպիսի արդյունք»:

Կարդացեք նաև

 

Տարածել