Ապրիլ 2021. Թարգմանական վեպ-բեսթսելլերներից 10-ից 5-ը Newmag-ինն է
«Երևանյան բեսթսելերում» յուրաքանչյուր 2-րդ գիրքը Newmag-ից է: Արմենպրեսն ամփոփել է ապրիլի թարգմանական գրականության վաճառքի տվյալները և կազմել լավագույնների տասնյակը: Թեժ ցանկում կան նաև նոր անուններ: Ձեզ ենք ներկայացնում թարգմանական գեղարվեստական ստեղծագո
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի ու բնակիչների մասին այս գործում «Երկնքի փեշից կախված ծխնելույզներով» գյուղն ու բարդ և խոնարհ կերպարների անջնջելի մանրամասներով է շարադրված:
Երկրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Տարվա գլխավոր թրիլլերը՝ թարգմանվել է 40 լեզուներով: Հույն հեղինակը միահյուսել է հունական միֆերն ու իր հոգեբուժական գիտելիքները: Գրքի հիմքում հունական դիցաբանության ամենաառեղծվածային Ակլեստիս ողբերգությունն է:
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» չորրորդ տեղում է: Երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: Նկարագրություններն այնքան վառ ու իրական են, որ կարդում ես գիրքն ու պատկերացնում Ֆերանտեին՝ գրիչը ձեռքին։
Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» գիրքը հինգերորդ տեղում է: Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, գավառական քաղաքում: Ամբողջ ընթացքում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:
Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեցերորդ հորիզոնականում է: Գործի հիմքում 1930 թվական թվականներն են, երբ Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Վեպը հիանալի կերպով վերարտադրում է պատմական մի շրջան, որը հետզհետե մոռացության է մատնվում: Յախինայի արձակը համոզիչ է: Զուլեյխայի իրատեսությունը և հարմարվելու ունակությունը գրավում են ընթերցողի ուշադրությունը: