Մեր մասին
Հոդվածներ
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:
Ալեքս Մայքլիդիսը (ծնվ. 1977թ.) բրիտանացի գրող է, սցենարիստ: Ծնվել է Կիպրոսում, հայրը հույն է, մայրը՝ անգլուհի: Մայքլիդիսն անգլիական գրականություն ուսումնասիրել է Քեմբրիջի համալսարանում: Նա սկզբում ուժերը փորձել է որպես սցենարիստ։ «Դևը, որին ճանաչում եք» ֆիլմի սցենարի հեղինակն է և «Խարդախները» ֆիլմի սցենարի համահեղինակը: Նրա դեբյուտային վեպը՝ «Լռակյաց հիվանդը», հրապարակման առաջին իսկ շաբաթվա ընթացքում հայտնվել է New York Times-ի կոշտ կազմով գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականում, իսկ 2019 թվականին զբաղեցրելէ Amazon.com-ում ամենից շատ վաճառված գեղարվեստական գրքերի ցուցակի 2-րդ հորիզոնականը: «Լռակյաց հիվանդը» նվաճել է նաև Goodreads մրցանակը, որպես 2019-ի լավագույն առեղծվածային թրիլլեր:
Գիրքն արդեն ձեր զամբյուղում է։ Ցանկանում եք անցնել վճարմա՞ն, թե՞ շարունակել ուսումնասիրել այլ գրքեր։
Թողնել կարծիք