ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[100 մոնոլոգ] «Քաղաքի փոփոխություններն անխուսափելի

[100 մոնոլոգ] «Քաղաքի փոփոխություններն անխուսափելի են»․ Արամ MP3

նպատակ - «Երկու աստղը», «32»-ը եւ համերգս շատ կարեւոր են ինձ համար եւ իրենց դերն ունեն: Դրանք բոլորը քայլ են դեպի իմ նպատակները, որոնք դեռ շատ հեռու են: Ես երբեք չէի պատկերացնի, որ հեռուստացույցի էկրանին կհայտնվեմ: Չէի էլ պատկերացնի, որ մի օր կարող է Կրեմլի պալատում բեմ բարձրանամ կամ մեր Օպերայում, կամ Ամերիկայում... Ու մեկ էլ դա պատահեց իմ կյանքում: Միգուցե տարիներ անց, երբ Լոնդոնի Հայդ պարկում մեծ համերգ կազմակերպեմ, ինձ թվա, թե դա էլ նորմալ է, թեեւ հիմա չեմ պատկերացնում: Ընդունելության քննությունների նման է. նստած գրում ես ու չես հավատում, որ կընդունվես, բայց մեկ էլ, հոպ, առաջին կուրս ես, լսարանում նստած ես: Ես չեմ ուզում բավարարվել նրանով, ինչին հասել եմ այս տարիների ընթացքում:
MP3 - MP3 մականունն ինձ հանկարծակի կպավ: «32 ատամի» Վահագն էր հեղինակը: Առաջին անգամ ինձ բեմ հրավիրելիս ուզում էր ինչ-որ երաժշտական բնութագիր տալ: Լավ է՝ ուրիշ բան մտքով չանցավ: Օրինակ՝ «կասետ» ասեր, այդպես էլ կմ­նար: Ես մականուններ չեմ սիրում: Երբ մեկին զանգում եմ, ու համարիցս չի ճանաչում, հինգ ժամ բացատրում եմ, թե ով եմ՝ «Արամը, 32-ի... դե հիշում ես... դե գիտես..»: Հետո հոգնում եմ, ասում եմ՝ МРЗ-ը, ու միանգամից ճանաչում են:
բեմը - Այն րոպեից, ինչ դուրս եմ եկել բեմ, զբաղվում եմ իմ սիրած գործով: Բեմն իմն է: Թե՞ ես եմ բեմինը, չգիտեմ: Կոչումս դա է: Բեմի մասին մանկուց եմ երազել: Դաս էի սովորում, հեռուստացույցը միացրած էր, համերգներ էին ցույց տալիս, ես էլ մտածում էի. «Ա՛յ մարդ, էս ի՛նչ հեշտ բան է, մարդիկ դուրս են գալիս, երգում են իրենց համար, ես էլ նստած տանջվում, դաս եմ անում»: Հետո, երբ բախտս բերեց, ու ես էլ համերգ տվեցի, նոր հասկացա՝ ինչ լավ էր դաս սովորելը: Շատ ծանր աշխատանք է: Իհարկե, անում ես մի գործ, որը քեզ շատ-շատ է դուր գալիս, տրվում ես դրան: Բայց հետն էլ տեսնում ես, որ այդ հաճույքը կարող է նույնիսկ առողջությունդ վնասել: Ես մի համերգից երկու կիլո նիհարեցի:



Կարդացեք նաև․



աստղային հիվանդություն - Ես ինձ աստղ չեմ համարում: Եվ ընդհանրապես մեր երկրում ոչ մեկին աստղ չեմ համարում: Հայաստանում աստղեր չկան: Մենք ուղղակի հայտնի մարդիկ ենք, որոնք այսօր հայտնվել են հեռուստացույցի էկրանին: Մեր երկիրը շատ փոքր է, ամեն մի իրադարձություն միանգամից աչքի է ընկնում: Դրսում ավելի դժվար է միլիոնից մեկը դառնալ: Այդ պատճառով էլ իրական «աստղերն» այնտեղ են: Տաղանդը շնորհվում է միլիոնից մեկին: Ես չգիտեմ՝ տաղանդ ունե՞մ, թե՞ ոչ:
քաղաքը - Իմ սիրած տեղն ունեմ՝ Մոսկովյան փողոցի սրճարանը: Շատ համեստ սրճարան է, իսկական երեւանյան: Օղակաձեւ այգու այդ հատվածը շատ եմ սիրում: Քաղաքի փոփոխություններն անխուսափելի են: Դրսում արդեն 21-րդ դարն է: Սահմանները բաց են, մարդիկ մեկնում են, վերադառնում, իրենց ընկալած ֆորմաները բերում, փորձում Երեւանում կիրառել: Եվ քանի որ մենք մի դար, երկու դար հետ ենք մնում, չենք կարող կտրուկ փոփոխությունները հեշտությամբ ընդունել: Ես կուզեմ Երեւանի կենտրոնի շենքերը չփոխվեն, ճակատները պահպանվեն: Ներսում թող ամեն բան փոխեն, ճակատը թողնեն:
փող - Փողը շատ կարեւոր է: Փող չլինելու դեպքում առողջությանդ հետ էլ, անձնական կյանքիդ հետ էլ խնդիրներ կունենաս: Բայց ես փողամոլ չեմ: Չեմ սիրում փողը: Ես փողի համար իմ սկզբունքները չեմ դավաճանի:
 

newmag #13 դեկտեմբեր, 2008





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել