ARARAT հայկական կոնյակը՝ FrancoFest 2024-ի նրբահամ հովանավորը (լուսանկարներ)
10/09/2024
Երևանի կոնյակի գործարանի, ARARAT կոնյակների և Newmag-ի համագործակցությունը սկսվել է ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ առաջ, երբ Newmag-ը ոչ թե հրատարակչություն էր, այլ ամսագիր։
Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանն այդ համագործակցությունը կոչում է երկարատև, մշակութային ու նրբաճաշակ. «Newmag-ը գրական ճաշակ էր ձևավորում, նույնիսկ երբ ամսագիր էր։ Իսկ հրատարակչություն դառնալուց հետո հայ ընթերցողին հասանելի դարձրեց համաշխարհային շատ բեսթսելլերներ, իսկ ընթերցանությունը դարձրեց նորաձև»։
Newmag-ի հետ ARARAT կոնյակները շատ գրական, մշակութային միջոցառումներ ու նախագծեր է իրականացրել. Ազնավուրի գրքերի թարգմանչական նախաձեռնություններից, մինչև գիրք նվիրելու տոն։
«Գիրք նվիրելու օրվա» առիթով հրատարակչությունը մասնակցեց Երևանի կոնյակիգործարանի նախաձեռնությանը՝ հաղորդելով օրվա խորհրդին բովանդակային լրացուցիչ եզրեր։ ARARAT թանգարանում է տեղի ունեցել նաև Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գրքի շնորհանդեսը: Գրական ր մշակութային իրադարձություններին մասնակցելն ու աջակցելը Երևանի կոնյակի գործարանի ուղենիշային ավանդույթներից է։ Դա է պատճառը, որ Երևանի կոնյակի գործարանը միացավ նաև Newmag-ի FrancFest 2024-ին։
Զարուհի Սարիբեկյանի խոսքով, հատկապես ոգեշնչող է, որ Հայաստանը կդառնա ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի մասնիկը. «Շատ ուրախ ենք, որ Հայաստանը ներկայանում է Գոնկուրի գրականասեր համայնքին ոչ միայն իր գրական ժառանգությամբ և ժամանակից դրսևորումներով, այլև ավելի լայն իմաստով իր մշակույթով, որի անբաժան մասն է հանդիսանում լեգենդար հայկական կոնյակը։ Իմաստային գեղեցիկ երանգավորում եմ տեսնում նաև համագործակցության հյուրընկալ դրվգում։
Կարծիք կա, որ տասնամյակներ առաջ, երբ Գոնկուր եղբայրները հիմնդրում էին այն, ինչ հետո պիտի դառնար աշխարահի առաջատար մրցանակը, կանգնած էին իմպրեսսիոնիզմի ակունքներում։ Այս համատեքստում մենք ուրախ ենք հյուրընկակելու Գոնկուր Հայաստանի հյուրերին ARARAT թանգարանում, ապահովելով նոր, անմոռանալի և ջերմ տպավորություններ», - ամփոփում է Զարուհի Սարիբեկյանը։
Ֆրանկոֆեստն այս տարի կանցկացվի Թարգմանչաց տոնին. հոկտեմբերի 12-ին։ 12:00-ից Կոնգրես հյուրանոցում ֆրանսիական բովանդակության այս փառատոնի դռները բաց են բոլորի համար։