Տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Հետախույզ, գնդապետ դեսպան և երաժիշտ Արմեն Սարգսյանի մասին «Մի կյանքից ավելի» գիրքն արդեն վաճառքում է։ Հուշագրության հեղինակը Արմեն Սարգսյանի որդին է՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Արմենիայի «Բարի լույս» ծրագրում տեղի է ունեցել գրքի հեռուստաշնորհանդեսը։ Ներ
Սովետական Հայաստանն ու այն մարդիկ, ովքեր աշխատել են հատուկ ծառայություններում, դրանից հետո նաև անկախ Հայաստանի պատմության ընթացքում, իրենց կյանքը և գործունեությունն անմնացորդ նվիրվել են պետությանը՝ սա գրքի հիմնական ուղերձն է։ «Մի կյանքից ավելի» գրքի խմբագիրն ընդգծում է՝ գաղտնի ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ գրեթե չկան։ Ի դեպ, Գնել Նալբանդյան ու Արմեն Սարգսյանը նույն տարիներին են սովորել բարձրագույն կրթական հաստատությունում.
««Մի կյանքից ավելի» գիրքը առաջիններից է, որ պատմում է խորհրդային վերջին տարիների և անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների խիստ գաղտնի գործողությունների ու դրանցում ներգրավված Արմեն Սարգսյանի մասին: Բացի այդ, կան ու կլինեն բազմաթիվ դիվանագետներ, ովքեր կատարում են հայրենանվեր աշխատանք, բայց հաճախ իրենց գործունեությունը մնում է հետնաբեմում։ Հատկապես այս օրերին մեզ համար կարևորագույն խնդիր է արտաքին դիվանագիտության ասպարեզում գտնել և համախոհներ և նվիրյալներ»։
«Մի կյանքից ավելի» գրքի հեղինակի խոսքով, գրելու ընթացքում ուշադրություն է դարձրել մի հանգամանքի վրա՝ ճիշտ և զգուշավոր ապահովել ներքին անվտանգությունը, որ մարդկանց ճակատագրերը չխեղվեն, հատկապես, որ հատուկ ծառայությունների մասին մարդկանց պատկերացումները մի փոքր այլ են. «Այստեղ ես անդրադարձել եմ այն նվիրվածությանն ու սիրուն, որը նա տածում էր հայրենիքի հանդեպ։ Ու այդ մասին երբեք չի բարձրաձայնել։ Մենք ևս շատ քիչ տեղեկություններ ենք իմացել աշխատանքի վերաբերյալ։ Տարիներ հետո ենք իմացել, թե որ երկիր ու ինչ հարցով է գործուղվել, ինչ կարևոր առաքելություն է այնտեղ իրագործել։ Անձնականի մասին քիչ եմ անդրադարձել. Միայն արմատների մասին եմ պատմել։ Կարևորը հենց նրա գործունեությունն էր, որ պետք է լուսաբանվեր»։
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի խոսքով, Արմեն Սարգսյանի հետ շփվել է և՛ ի պաշտոնե, և՛ անձնական հարցերով։ Վստահ է, որ գիրքը շատ լավ դաս է, թե ինչին ձգտեն քաղաքացիները, ինչպես նվիրվեն հայրենիքին. «Բարձր արդյունավետությամբ գործունեություն է ծավալել դիվանագիտական կորպուսում, հատուկ ծառայությունում։ Այդ մարդկանց ու նրանց գործունեության մասին այդպես էլ ոչինչ չի իմացվում։ Նաև մոտիվացիոն գիրք է դիվանագետների, հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների համար»։
Ըստ հեղինակի, այս գիրքը միայն սկիզբն է, հավաքած նոր տեղեկատությունները հետագայում տեղ կգտնեն նմանատիպ այլ աշխատությունում: Քաղաքագետը ընդգծում է, որ կան նաև տեղեկություններ, որոնք գրքում ամփոփված չեն, քանի որ դրանց հրապարակումը կարող է որոշ մարդկանց կյանքը վտանգել: «Մի կյանքից ավելին» արդեն հասանելի է Երևանի և մարզերի գրախանութներում։
Կարդացեք նաև