Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռ

Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)

02/13/2025

newmag-y-n

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag հրատարակչությունը կազմակերպում է գրքի և արվեստի փառատոն։ Փետրվարի 16-ին Երևանում կանցկացվի «Newmag Winterfest 2025» գրքի և արվեստի փառատոնը։


Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ու գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը Արմենպրեսում ներկայացրել են փառատոնի ծրագիրը։

Փառատոնի բացումը կնշանավորվի Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի ելույթով: Համերգային հետաքրքիր ծրագրով հանդես կգա նաև Սյուզաննա Մելքոնյանը։ Գալա համերգին ելույթ կունենա Գոռ Սուջյանը։ Քանի փառատոնին ներկայացված են արցախցի հեղինակներ, ելույթ կունենա նաև «Արցախի ձայներ» խումբը։


Փառատոնին ներկայացվելու է չորս նոր գիրք ու մեկ ուղեցույց. Հերմինե Ավագյանի«Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն, որը նվիրված է արցախյան պատերազմին, լքված հայրենիքին և հանդիպման սպասումներին: Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» ականատեսի վկայությունները, որը հեղինակի ու տասներկու կանանց պատմություններ են գաղթի ճանապարհի և կորցրած հայրենիքի մասին:

Փառատոնին Սյունե Սևադան կներկայացնի իր նոր գիրքը՝ «Արիության մետաղ» քաղաքային վեպը, որը պատմում է անհայտության մեջ երջանկություն փնտրողների մասին: Newmag հրատարակչությունը նախորդ փառատոնին խոստացել էր, որև կհրատարակի նաև երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Գիրքը կոչվում է «Հայելիս»։ Գրքի շնորհանդեսից հետո Նազենի Հովհաննիսյանը, Հրաչուհի Ութմազյանն ու Վարշամ Գևորգյանը կընթերցեն պոետի ստեղծագործությունները։


Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը նշել է, որ գրքերի շնորհանդեսներին զուգահեռ տեղի կունենան պանելային քննարկումներ, ցուցահանդես և գալա համերգ: Պանելային քննարկումներից մեկը նվիրված հրատարակչության առաջիկա գրքերից մեկին՝ Պոլիտեխնիկի պատմությանը։ Քննարկումը կոչվում է «Բացառիկ հրատարակությանն ընդառաջ. Հայկական Տեխնոթռիչքն ու Պոլիտեխնիկը»։ Քննարկման մասնակիցները կխոսեն հայկական տեխնոթռիչքի ու այդ հարցում մեծ դեր ունեցած Պոլիտեխնիկական համալսարանի գրեթե մեկդարյա պատմության մասին։ «Բեսթսելլերից մեկտարի անց. հանդիպում Newmag-ի քառյակի հետ» պանելային քննարկման նախորդ ձմեռային փառատոնի չորս հեղինակներն են։


WINTER FEST 2025-Ի ԾՐԱԳԻՐԸ


Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան հանդիպել Newmag-ի հրատարակած գրքերի հեղինակների հետ, ստանալ նրանց մակագրությունը։ Բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն մինչև 40% զեղչով։ Փառատոնի մուտքն ազատ է։

Տարածել

Դյութէ#2
Դյութէ#2

Հասմիկ Գյուլնազարյան

Արևիկ Ուդումյան

3800 ֏

Նկարագրություն

Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր...խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։


Հայելիս
Հայելիս

Ավետ Բարսեղյան

8800 ֏

Նկարագրություն

«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Արիության մետաղ
Արիության մետաղ

Սյունե Սևադա

5800 ֏

Նկարագրություն

Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։

Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։

Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։


Գլխավոր գործընկեր՝ «Սպարսիս» ընկերություն։ 

Գործընկեր՝ «Բ-պլազա»

Վերջին կարմիր շրթներկը
Վերջին կարմիր շրթներկը

Ծովինար Բարխուդարյան

5800 ֏

Նկարագրություն

Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։ 

Հրաժեշտի աչքերը
Հրաժեշտի աչքերը

Հերմինե Ավագյան

4800 ֏

Նկարագրություն

Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։  Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը: