Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
07/10/2025
Newmag հրատարակչությունը Մանթաշյանց գործարարների ակումբն Արմենիա Հ/Ը «Բարի լույսի» եթերում ներկայացրին լեգենդար դերասան, բոդիբիլդեր, քաղաքական գործիչ ու նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» մոտիվացիոն գիրքը։
«Օգտակար եղիր» գրքի թարգմանիչ Աննա Աբրահամյանը նշեց, որ հեղինակի ոճը շատ հեշտ է, ընթեռնելի, հասանելի է լայն շրջանակի համար.
«Թարգմանությունը ստեղծագործական պրոցես է, եթե դու սովորաբար ստեղծագործում ես, այն, ինչ քո ներսում է, ավելի հեշտ է, բայց երբ ուրիշի ստեղծագործությունը պետք է վերաստեղծագործես, դժվարություններ լինում են: Այս գրքի դեպքում բարդությունների չեմ հանդիպել, որովհետև գրված է շատ հասանելի լեզվով, երևի օգնել է առաջնորդի ձիրքը, նա աշխատում է մարդկանց հետ խոսել հասանելի լեզվով:
«Օգտակար եղիր» արտահայտությունն, ըստ թարգմանիչի ոչ միայն գրքի վերնագիրն է, այլ նրա կյանքի հաջողության բանաձևը։ Թարգմանիչը գրքում հանդիպել է մի արտահայտության, որը շատ է տպավորվել. «Մի պահ պանիկայի մեջ էի, թե ինչպես թարգմանեմ, որովհետև անգլերենով չէր, մտածում էի արդեն պետք է դիմել գերմաներենի մասնագետի. Խոսքը «Wenn Schon, Denn Schon» արտահայտության մասին է, ինչը նշանակում է՝ «Եթե մի բան անում ես, արա հնարավորինս լավ», որը եղել է հենց Շվարցնեգերի կոչն ամբողջ կյանքի ընթացքում:
ՀՀ բոդիբիլդինգի և ֆիտնեսի ազգային ֆեդերացիայի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ և միջազգային կարգի մարզիչ Արմեն Եպիսկոպոսյանի համոզմամբ, գիրքը շատ հետաքրքրիր է: Նա խորհուրդ է տալիս կարդալ ոչ միայն սպորտով զբաղվող մարդկանց.
«Շվարցնեգերը քայլող լեգենդ է, ինքս իրեն նայելով սկսել եմ մարզվել, որպեսզի լինեմ ուժեղ, զարգացած: Այս գիրքը կյանքի ուղեցույց է, կյանքի ուղու քարտեզ է: Նրակարագրված է Շվարցնեգերի անձնական ուղին: Գրքից տեղեկանում ենք, որ այդ մարդը ծնվել, ապրել է շատ համեստ, նեղ պայմաններում և հասել է համաշխարհային բարձունքի՝ իր աշխատասիրության, կամքի ուժի շնորհիվ: Նա լավ խոսք ունի՝ ամեն մարդ պետք է իր առջև նպատակ դնի ու չհեռացնի իր աչքի առաջից». Մարզչի խոսքով սպորտը ձևավորում է բնավորության գծեր՝ կամք, աշխատասիրություն և նվիրվածություն, սպորտը ձևավորում է մարդուն, դարձնում կարգապահ»:
Շվարցենեգրի գրքի գլխավոր գործընկերը Մանթաշյաց գործարարների ակումբն է։ Մանթաշյանց գործարարների ակումբի հիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով Շվարցնեգերը միայն սպորտի մասին չի գրել, նա մտել է մի քանի ոլորտ, և այդ բոլոր ոլորտներում եղե է առաջատար.
«Սկզբում սպորտում էր առաջատար, հետո մտավ կինո, ու մի քանի շրջան աշխարհի ամենաթանկ վճարվող դերասանն էր, հետո մտավ քաղաքականություն, ու դարձավ ԱՄՆ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի, նահանգապետը: Վստահ եմ, եթե Միացյալ նահագներում ծնված լիներ, նախագահ էլ կդառնար»:
Ըստ Միրաքյանի, գրքում խոսքը հաղթելու մշակույթի մասին է, ու շատ կարևոր է, որ այդ մշակույթը լինի նաև Հայաստանում, որ բոլորն անընդհատ ցանկանան հաղթել.
«Կարծում եմ, որ շատ մարդու մոտիվացիա կտա, քանի-որ Շվացենեգերը մի ամբողջ սերնդի գլխավոր հերոսն է եղել, հետևաբար, հույս ունեմ, որ մեծ ազդեցություն կունենա, որոշակի փոփոխություն կբերի իրենց կյանքում»:
Կարդացեք նաև
Առնոլդ Շվարցենեգեր
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում Առնոլդ Շվարցենեգերը ներկայացնում է իր անձնական փորձի և ձեռքբերումների հիման վրա ձևավորված կյանքի գործնական փիլիսոփայությունը։ Ավստրիայի փոքր գյուղից դեպի բոդիբիլդինգի աշխարհի դափնիներ, Հոլիվուդի Օլիմպոս և Կալիֆոռնիայի նահանգապետարան․ Շվարցենեգերն իր ուղին կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մի հիմնարար սկզբունքով՝ օգտակար լինել։ Այս գիրքը սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու, սեփական կյանքի և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց է։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)