Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
01/31/2025
Արվեստագետ Գոհար Սարգսյանը հեղինակել է մի յուրահատուկ նախագիծ՝ «Բանաստեղծական երկխօսութիւն», որը նպատակ ունի վերակենդանացնել արևմտահայերենը ժամանակակից արվեստի միջոցով։ Գրքի և արվեստի փառատոնին այցելուները հնարավորություն կունենան մուտք գործել բանաստեղծական խցիկ և փորձել ստեղծագործել այնպես, ինչպես հայտնի արևմտահայ պոետները։
Այս մուլտիմեդիա նախագիծը, որը կրում է «Պոետիկ երկխոսությունը» անվանումը, ստեղծում է մի եզակի տարածք, որտեղ արևմտահայերենը վերածնվում է բանաստեղծության միջոցով։
Նախագծի առանցքային բաղադրիչը «Արևմտահայ բանաստեղծական խցիկն» է, որը ծառայում է որպես ստեղծագործական տարածք։ Այստեղ մասնակիցներին հնարավորություն է տրվում շփվել արևմտահայ բանաստեղծական ժառանգության հետ և ստեղծել սեփական գործերը։ Սարգսյանի համոզմամբ, յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված է բանաստեղծելու շնորհ, որը կարող է արթնանալ ճիշտ միջավայրում։


«Բանաստեղծական երկխօսութիւն» նախագիծը ծառայում է մի քանի կարևոր նպատակի․
- ներկայացնում է արևմտահայերենի երգեցիկ և բանաստեղծական հարստությունը,
- ավելացնում է արևմտահայերենի հանդեպ հետաքրքրությանը,
- ստեղծում է կապ արևմտահայ բանաստեղծների ժառանգության և ժամանակակից հանդիսատեսի միջև,
- բացահայտում է նոր տաղանդավոր բանաստեղծների։
Այս նորարարական մոտեցման միջոցով Գոհար Սարգսյանը ոչ միայն պահպանում է արևմտահայերենը, այլև վերակենդանացնում է այն՝ ստեղծելով կենդանի միջավայր, որտեղ լեզուն շարունակում է ապրել և զարգանալ։
Արտ-ինստալացիան կզուցադրվի փետրվարի 16-ին, 12:00-22:00, Dvin Music Hall-ում։ Մուտքն ազատ է։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)