JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Արհեստական ինտելեկտը սովորել է ավելի լավ գիրք կարդ

Արհեստական ինտելեկտը սովորել է ավելի լավ գիրք կարդալ քան մարդը

Էլեկտրոնային ինտելեկտը հաղթում է մարդկուն ամենատարբեր ոլորտներում. հաղթեց շախմատում, հիմա էլ կարդացած տեքստի հասկանալու մեջ: Alibaba և Microsoft ընկերությունների ստեղծած արհեստական ինտելեկտի միանգամից 2 տարբերակներն առաջին անգամ հաղթեցին մարդուն տեքստի իմաստն ընկալելու հարցում:
Տեստի իմաստը սեմանտիկ վերլուծությունն էր, այսինքն` նախադասության իմաստի ընկալումը: Որպեսզի հասկանան, որքանով է ճիշտ ընկալել նյութը կարդալուց հետո, արհեստական ինտելեկտին տրվել են մի շարք հարցեր: Ճիշտ պատասխանների միջին տոկոսը մարդկանց մոտ կազմել է 82.30%, արհեստական ինտելեկտի մոտ` 82.65%: Թեստի բարդությունը կայանում է նրանում, որ հարցերի մեջ օգտագործվում են բառեր, որոնք կարող են բացակայել հիմնական տեքստում: Մարդկանց մեծ մասին բնորոշ է տեղեկության մի մասի բացթողում, մոռացություն, հատկապես, երբ տեղեկությունը միատեսակ է ու միանման և ուղեղին է հասնում ինտենսիվ կերպով: Չէ որ ոչ բոլորն են մարզում ուղեղը, տեքստերն ու  թվերն ավելի լավ մտապահելու համար: Արդյուքները վկայում են, որ մոտ ապագայում արհեստական ինտելեկտը կկարողնա հանգամանալից բացատրել, օրինակ` ինչու է այրվել թխվածքը:



Կարդացեք նաև․



Ինչո՞ւ է այս առաջընթացը տեղի ունենում հիմա: Արհեստական ինտելեկտն ուսումնասիրող մասնագետներն ընդունում են, որ նեյրոցանցերն իրենց համար մինչև հիմա սև արկղ է, որն աշխատում է բավականին հաջող: Շատ լավ մշակում են տեղեկությունը, կարողանում են նոր տեղեկություն ընդունել ու զտել:Մարդու դեպքում կա էմոցիոնալ գործոն, որը շատ դեպքերում խանգարում է նույնիսկ ամենապարզ խնդիրը լուծելու հարցում, միևնույն ժամանակ մարդը կարողանում է ավելի բարդ խնդիրներ լուծել:
Alibaba և Microsoft ընկերությունների ներկայացրած արդյունքները ցույց են տալիս, որ արդեն կան պրոդուկտներ, որոնք կարող են փոխարինել մարդուն ամենատարբեր գործառույթներում: Տեքստն ընկալելու մակարդակը ցույց է տվել, որ մշակած արհետսական ինտելեկտը կարող է միլիոնավոր դոլարներ խնայել ու թույլ է տալիս խուսափել այն սխալներից, որոնք կարող էր թույլ տալ մարդը: Այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ արհեստական ինտելեկտը կգրավի նաև ծառայությունների մատուցման ոլորտը` տեղեկատուներում, զանգերի, նամակների ընդունման ու վերլուծության ծառայություններում: 

FORBES

Տարածել