FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Գրավելը դեռ չի նշանակում պահել. «Կյանքի նյարդը» գր

Գրավելը դեռ չի նշանակում պահել. «Կյանքի նյարդը» գրքի հեղինակը Կառնուտի դպրոցականներին պատմել է Արցախյան երեք պատերազմների հիշարժան դրվագները (տեսանյութ)

newmag-y-n

2020-ին արցախյան 3-րդ պատերազմի նախօրեին Newmag-ը հրատարակեց Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» գիրքը: Ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը, հաղթական գոյամարտը, ցրտի և մթի մեջ հայտնված երկրի կյանքը: Արմանն ու ընկերը ծնողներից

«Կյանքի նյարդը» գրքի հեղինակ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արման Սաղաթելյանը Շիրակի մարզի Կառնուտ գյուղում է: Տասներորդցիներին ու նրանց ուցուցիչներին գրքի հեղինակը պատմում է այն ժամանակշրջանը, որի մասին գրել է գրքում. «Դժվար ու բեկումնային շրջան էր։ Դրանից սկսվեց ազատագրման դժվար շրջանը, մի քանի անգամ վերցրինք, տվինք։ Գրավել դեռ չի նշանակում պահել»։

Արման Սաղաթելյանը գրքի բնօրինակը, ռուսերեն տարբերակով հրատարակել էր դեռ տասը տարի առաջ: Newmag հրատարակչության առաջարկով գիրքը թարգմանվեց հայերեն ու հրատարակվեց նոր խմբագրմամբ ու նոր շապիկով:

Գրոհային ստորաբաժանումը միշտ չէ, որ կարող են պահել։ Թիկունքի, սպառազինության խնդիր կա։ Արման Սաղաթելյանը Կառնուտի դպրոցում է պատմության ուսուցչի հրավերով: Աբրահամ Ավագյանը նախ կարդաց «Կյանքի նյարդը» գիրքը, հետո առաջարկեց աշակերտներին: Սոցցանցերում գրված արձագանքից հետո գրքի հեղինակն աշակերտներին ուղարկեց գիրքը՝ պատմում է Աբրահամ Ավագյանը. «Տասներորդցիները ոգևորվեցին, արդիական էր, թեմային համահունչ։ Ասացի, եթե բոլորդ կարդաք, կհրավիրենք հեղինակին։ Բոլորը կարդացին, բոլորին դուր եկավ։ Մի շաբաթ ասում էին՝ ինչ հարցեր տանք»։

Արման Սաղաթելյանը գրքի բնօրինակը, ռուսերեն տարբերակով հրատարակել էր դեռ տասը տարի առաջ: Newmag հրատարակչության առաջարկով գիրքը թարգմանվեց հայերեն ու հրատարակվեց նոր խմբագրմամբ ու նոր շապիկով. «Եղել են մարտեր, որոնք հիշատակված են, բսյց չենք եղել։ Խաղաղ ժամանակներում գնացինք, տեսանք։ Գրքում նկարագրված շրջանը Արցախյանի բեկումնային փուլն էր։ Մարտակերտն օկուպացված էր, մի քանի գյուղ էր մնացել»։

Կարդացեք նաև

Գիրքն ընթերցած ու շատ հարցերի պատասխաններ սպասող պատանի ընթերցողներն իրենց հուզող հարցերը տալիս են անձամբ հեղինակին: Հարցերը սկսվում են հեղինակի նկարագրած ժամանակաաշրջանից, գրքի գլխավոր հերոսից մինչև վերջին Արցախյան 44-օրյա պատերազմը:

Տարածել