14 հարց, որ կանայք ամաչում են տալ տղամարդկանց
Կանայք շատ հետաքրքրսեր արարածներ են, իսկ տղամարդիկ՝ հանելուկ նրանց համար: Նրանք որքան էլ իրենց հետաքրքրող հարցերով դիմեն տղամարդկանց, միևնույնն է՝ կստանան հետևյալ պատասխանները՝ «չգիտեմ», կամ «քո խելքի բանը չէ»: Ներկայացնում ենք տղամարդկանց կողմից տրված այն հարցերի պատասխանները, որոնք իրականում հետաքրքրում են կանանց:
- Ինչո՞ւ եք տարված կանացի կրծքերով:
«Որովհետև մենք չունենք դրանցից, հետո դրանք միշտ մեր ուղեղի մեջ են»:
- Ի՞նչ եք մտածում Ինստագրամում սելֆի տեղադրող աղջիկների մասին:
«Սկզբից մտածում էինք, որ դա սովորություն է, հետո հասկացանք, որ նրանք այդ կերպ ուշադրություն են գրավում»:
- Հանդիպման ժամանակ իրականում ի՞նչ կցանկանայիք անել:
«Եթե աղջիկն իսկապես մեզ դուր է գալիս, այնքան կհանդիպենք, որքան անհրաժեշտ է, որպեսզի լավ ճանաչենք միմյանց: Հանդիպման լավագույն տարբերակներից մեկը ռեստորանում ընթրելը կամ գոլֆ խաղալն է:».
- Որտե՞ղ կհանդիպեք պարզապես ժամանակ անցկացնելու համար, և որտե՞ղ՝ լուրջ հարաբերեւթյուններ սկսելու:
«Մի գիշերվա համար կարելի է հանդիպել բարում, կամ այն վայրում, որտեղ երկուսս էլ ցանկանում ենք խմել, իսկ լուրջ հարաբերություններ սկսելու համար կհանդիպենք ընդհանուր հետաքրքրություն ոնեցող վայրերում՝ մարզասրահ, համերգ, թատրոն և այլն:».
- Տղան ու աղջիկը կարո՞ն են լինել զուտ ընկերներ:
«Այո, բայց ինչ-որ պահից սկսած նրանց միջև ձգողական ուժ է առաջանում, հրաշալի է, երբ նրանք կարողանում են դա հաղթահարել:
- Առաջին հանդիպման սեքսից հետո դուք կցանկանա՞ք լուրջ հարաբերություններ կառուցել այդ աղջկա հետ:
«Դու անմիջապես ստանում ես այն, ինչ ուզում ես: Ինչպես ասում են՝ որսը վերջացավ, հետաքրքրությունն ու ինտրիգը կորչեցին:
Կարդացեք նաև․
- Նա վախենում էր սեքսից և կրում էր զինվորական սաղավարտ. 7 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին`
- [ Արգելված սեքս ] Հայ սվինգ զույգի անկեղծ պատմությունը
- Ծնողներից մանրադրամ գողանալուց մինչև առաջին սեքս. մեր կյանքի 7 փուլերը` մեկ հայացքով
- Սխալ կարծրատիպեր սեքսում. ի՞նչը մինչև հիմա ճիշտ չեք հասկացել
- Դուք աղջկան դատո՞ւմ եք ըստ նրա աշխատանքի:
«Մի քիչ: Եթե նա դաստիարակ կամ մատուցող է, ուրեմն նա հավակնություններ չունի, նման աղջիկը այնքան էլ հետաքրքիր չէ»:
- Ինչո՞ւ եք պարզապես անհետանում, փոխարենը ասեք, որ տվյալ աղջիկն այլևս Ձեզ չի հետաքրքրում:
«Դա ավելի հեշտ է, քան նման խոսակցություն բացելը, ինչը հաստատ կվերջանա աղմուկով ».
- Դուք սոցցանցերում փնտրո՞ւմ եք աղջկա:
«Փնտրում ենք, բայց եթե դժվարանում ենք, դադարեցնում ենք փնտրտուքները»:
- Ձեր կարծիքով ո՞րն է ամենասեքսուալ արարքը, որ գործում է աղջիկը
«Երբ հանդիպման գալիս է անձրևանոցով, որի տակից ոչինչ չի հագել: Ես հասկանում եմ, որ դա անթույլատրելի է, բայց նա դիմել է այդ քայլին՝ հատուկ ինձ համար».
- Ո՞ր աղջիկներն են ձեզ համար անտանելի:
«Նրանք, ովքեր չափազանց շատ են խոսում իրենց մասին, կպչում ու պոկ չեն գալիս».
- Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս աղջկա մեջ:
«Գեղեցիկ աչքերը, հումորի զգացումն ու թուլանալու և զվարճանալու կարողությունը»:
- Աղջիկների մասին ո՞ւմ հետ եք կիսվում:
«Մեր ընկերների, մեզ այդպես է հարմար»:
- Որքա՞ն պետք է հանդիպել աղջկա հետ՝ մինչև սեքս անելը:
«Երեք հանդիպումն օպտիմալ է, եթե երկուսն էլ պատրաստ են դրան: Իսկ եթե երկուսն էլ իրար ցանկանում են ավելի շուտ՝ ինչո՞ւ ոչ».
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)