Սխալ կարծրատիպեր սեքսում. ի՞նչը մինչև հիմա ճիշտ չեք հասկացել

Սխալ կարծրատիպեր սեքսում. ի՞նչը մինչև հիմա ճիշտ չեք հասկացել

Միշտ կարելի է սովորել արհեստավարժ լինել սեքսում, ոչ միայն կարելի է, այլ նաև պարտադիր է: newmag-ը ներկայացնում է կին-տղամարդ հարաբերություններում տարածված կարծրատիպեր, որոնք իրականում առասպել են:

Միֆ 1. Սերը հավերժ է

Զույգերի մոտ միջինում մեկ ու կես տարում հուզումների ալիքն անցնում է: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու  ուղեղի քննադատության համար պատասխանատու մասը սիրահարված ժամանակ ճնշման է ենթարկվում ու լավ չի գործում: Բայց ինչպես հասկանում եք, դա երկար տևել չի կարող: Համենայն դեպս, ձգվում է այնքան, որ սիրահարները երեխա են ունենում:Եվ այսպես, մարդու հիմնական առաքելությունը կատարված է, իսկ բնությունը անխղճորեն նրանից տանում է էնդորֆինի ցանկալի հորմոնը: Հիշե՛ք` ինչ էր կատարվում հարաբերությունների սկիզբում, իսկ հիմա՞: Այս հարցին շատերն ունեն նույն պատասխանը`«Այո, այն ժամանակ ուրիշ էր»:

Միֆ 2. Ֆրանսիական համբույրը երկար պիտի տևի

Իրական ֆրանսիական համբույը կարճ է տևում` 2-3 վայրկյան: Հայտնի է` եթե լեզուն խորը մտցնեք ու երկար պահեք զուգընկերոջ բերանում, թքի արտադրությունը կմեծանա: Իսկ համբյուրի պահին, դրանից վատ բան չկա: Բայց դա քչերն են խոստովանում: Չէ՞ որ ֆիլմերում այդպես են անում:


Ցանկանո՞ւմ են կանայք սեքս. այո′, բայց յուրովի

Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում կապ պահել նախկին զուգընկերոջ հետ


Միֆ 3. Լավ սիրեկան կամ լավ սիրուհի ծնվում են

Սկզբում սեքսում բոլորը 0 են: Այո, մեկն ավելի զգացմունքային է, մյուսը` պակաս, բայց տեխնիկապես բոլորը 0 են:  Երբեք ուշ չէ սովորել լավ սեքս անել, կարևոր չէ դուք 25 տարեկան եք, թե 50, ուղղակի աշխատեք այն սովորել ոչ միայն թեորիապես: Թեորիկ գիտելիքներով անկողին մտած կինն ու տղամարդը ոչինչ չեն վաստակում, բացի գլխացավից:

Միֆ 4. Կնոջ համար օրգազմը կարևոր չէ

Կարևոր է, և այն էլ ինչքան: Եթե հարցում կատարենք, կանանց 90%-ի մոտ կլսենք այսպիսի պատմություն. ծանոթացել են, 2-3 հանդիպում հետո տղան մերձեցման փորձ է արել: Աղջիկը պատասխանել է նրա գգվանքներին: 5-7 րոպե անց աղջիկը լսում է`օ, ներիր, ես վերջ: Շփման սկզբում  չբավարարված «անորակ» սեքը կոմպեսացվում է զգացմունքային հեղեղով:Հետո կինը գիտակցաբար` հարաբերությունները փրկելու համար, գնում է զոհաբերության, կամ մտածում, որ իր մեղքն է: Երկուսն էլ վտանգավոր ծայրահեղություններ են, դրանցից հեշտությամբ կարելի է խուսափել:

Միֆ 5. Պոռնոֆիլմերից կարելի է սեքս անել սովորել

Շատ տարածված մոլորություն: Պոռնոֆիլմերը ստեղծված են տղամարդկանց կողմից, տղամարդկանց համար: Դրանցից «որակյալ» ոչինչ չես սովորի: Այնտեղ ամեն ինչ սխալ է պատկերված. ասենք, տղամարդը միանգամից «կուլ է տալիս» մետրոյում կանգնած կնոջը, իսկ վերջինս «հալվում» հաճույքից: Ի՞նչ եք կարծում, իրական կյանքում հնարավո՞ր է նման պայամաններում «տաքացնել» կնոջն ու  հասցնել օրգազմի: Դրանք նայելով` տղամարդը սխալ ենթադրություններ է անում` ուրեմն իմ կինը սառն է, ֆիգիտ:

Գրել կարծիք