Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ Newmag Summer Fest-ին (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag-ի գրքի ամառային փառատոնին Հայաստանի ամերիկյան համալսարանը հանդես եկավ հագեցած ծրագրով: Summer Fest-ի գործընկերը տարիքային բոլոր խմբերի գրքասերների համար մշակել էր առանձին միջոցառում՝ պանելային քննարկում, խորհրդատվություններ, հեքիաթի ժամ:
Պանելային քննարկմանը Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացրել էր արդիական թեմա՝ «Շարունակական կրթության դերը փոփոխվող աշխարհում»: Երազ այգու Expo Corridor-ի Հայաստանի ամերիկյանի համալսարանի տաղավարում այցելուները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել կրթական հաստատության դասախոսներին:

Ընդունելության գրասենյակի ներկայացուցիչները «Բաց քննարկում ՀԱՀ-ի բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրերի վերաբերյալ»-ի շրջանակում փառատոնի մասնակիցներին ներկայացրեցին համալսարանի ծրագրերը, ֆինանսական համակարգի ճկունության և բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրվող օժանդակությունների մասին:


Սովորենք անգլերեն՝ խաղերի միջոցով, անգլերենի բառային խաղեր, ամեն ինչ TOEFL iBT և SAT/ACT քննությունների վերաբերյալ, TOEFL iBT and SAT/ACT Q/A՝ գրքի փառատոնի ամբողջ օրվա ընթացքում համալսարանի արհեստավարժ թիմը այգու տարբեր հատվածներում իրականացնում էր իր մշակած ծրագիրը:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)